Այդ նպատակով նաև քեզ համար մարգարեներ ես կարգել, որովհետև ցանկանում ես նստել Երուսաղեմում և թագավորել Հուդայի երկրի վրա։ Արդ, գուցե այս բաները պատմեն թագավորին։ Արի՛, այս բաների մասին միասին խորհենք»։
ՆԵԵՄԻԱ 6:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պատասխան ուղարկեցի նրան և ասացի. «Այդ ամենը, որ խոսում ես, իրական չեն, այլ բխում են քեզանից և քո սրտից»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ես մարդ ուղարկեցի նրա մոտ և ասացի. «Այդպիսի բաներ չկան, որ դու ասում ես, այլ դու քեզանից ես հնարել դա»։ |
Այդ նպատակով նաև քեզ համար մարգարեներ ես կարգել, որովհետև ցանկանում ես նստել Երուսաղեմում և թագավորել Հուդայի երկրի վրա։ Արդ, գուցե այս բաները պատմեն թագավորին։ Արի՛, այս բաների մասին միասին խորհենք»։
Կշտամբելով մեղքերի համար՝ խրատեցիր մարդուն, Սարդոստայնի պես մաշեցիր նրա անձը, Սակայն ունայն է ամեն մարդ։ Հանգիստ
Անզգամն ասաց իր սրտում. «Աստված չկա»։ Ապականվեցին և պղծվեցին իրենց անօրենությունների մեջ. Բարություն անող ոչ ոք չմնաց։
Չկա մեկը, որ արդարություն խոսի, և բացակայում է ճշմարիտ դատաստանը. հույս են դրել սնոտի բաների վրա և ունայնություն են խոսում, ցավեր են հղանում և անօրենություն ծնում։
Իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս կարող եք բարի բաներ խոսել, երբ ինքներդ չար եք, որովհետև բերանը սրտի լիությունից է խոսում։
Դուք հոր կողմից սատանայի զավակներ եք, և ձեր հոր ցանկություններն եք ուզում կատարել, քանզի նա ի սկզբանե մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկար։ Երբ նա ստում է, ինքն իր բնության համաձայն է ստում, քանի որ նա սուտ է և ստի հայր։
Պողոսն ասաց. «Կանգնած եմ կայսեր ատյանի առաջ, որտեղ պետք է դատվեմ։ Հրեաներին ոչ մի անիրավություն չեմ արել, ինչպես ինքդ էլ քաջ գիտես.
Երբ վերջինս եկավ, նրա շուրջը հավաքվեցին Երուսաղեմից իջած հրեաները և նրա վրա սկսեցին բազում ծանր հանցանքներ բարդել, որոնք չէին կարողանում ապացուցել,