Որովհետև Տուբիան և Սանաբաղատը մեծ ամբոխ էին վարձել իմ դեմ, որ վախենամ և Տիրոջ տունը մտնելով՝ մեղանչեմ, և չար անուն դնեն ինձ վրա։
ՆԵԵՄԻԱ 6:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա խոսքերը բերում էին ինձ, իսկ իմ խոսքերը տանում նրան. նա շատ նամակներ էր ուղարկում՝ ինձ վախեցնելու համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նաև նրա լավություններն էին ասում ինձ մոտ, և իմ խոսքերը նրան էին տանում. Տուբիան նամակներ էր ուղարկում ինձ վախեցնելու համար։ |
Որովհետև Տուբիան և Սանաբաղատը մեծ ամբոխ էին վարձել իմ դեմ, որ վախենամ և Տիրոջ տունը մտնելով՝ մեղանչեմ, և չար անուն դնեն ինձ վրա։
Քանի որ նրանց միջև մոտիկ ազգակցություն կար, որովհետև նա Երայի որդի Սեքենիայի փեսան էր, իսկ նրա որդի Հովնաթանը կնության էր առել Բարաքիայի որդի Մեսոլոմի դստերը։
Այսպես բոլորը մեզ վախեցնում էին՝ մտածելով, թե մեր ձեռքերը կթուլանան, և մեր գործը չի ավարտվի։ Բայց, արդ, ես զորացրի իմ ձեռքերը, մինչև որ գործը գլուխ գա։
Երբ պարսպի շինությունն ավարտվեց և նրա դռները կանգնեցրի, կարգվեցին դռնապանները, երգիչները, սաղմոսասացներն ու ղևտացիները։
նրանք էլ մերժում են օրենքները և գովում ամբարշտությունը. իսկ նրանք, որ սիրում են օրենքը, իրենց պարսպով են շրջապատում։
Եթե այս աշխարհից լինեիք, աշխարհն արդեն իբրև յուրայինների ձեզ սիրած կլիներ. բայց որովհետև այս աշխարհից չեք, այլ ես ձեզ աշխարհից ընտրեցի, դրա համար աշխարհն ատում է ձեզ։
Աշխարհը չի կարող ատել ձեզ, բայց ինձ ատում է, որովհետև ես վկայում եմ աշխարհի մասին, թե նրա գործերը չար են։