Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՆԵԵՄԻԱ 5:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ոմանք ասում էին. «Մեր որդիների և մեր դուստրերի համար, որոնց կերակուրը չի բավարարում, գնանք և ցորեն գնենք, որպեսզի ապրենք»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ կային ասողներ, թե՝ «Մենք մեր որդիներով և դուստրերով շատ ենք. ուտելիք կառնենք, կուտենք և կապրենք»։

Տես գլուխը



ՆԵԵՄԻԱ 5:2
11 Խաչաձեւ Հղումներ  

Բոլոր երկրներից գալիս էին Եգիպտոս՝ Հովսեփից հաց գնելու, որովհետև սովը տարածվել էր ամբողջ աշխարհում։


Լսեցի, որ Եգիպտոսում ցորեն կա։ Իջե՛ք այնտեղ և մեզ համար պարե՛ն գնեք, որ ապրենք և սովամահ չլինենք»։


Ապա Հուդան իր հորը՝ Իսրայելին, ասաց. «Թո՛ւյլ տուր, որ պատանին գա ինձ հետ, վեր կենանք գնանք, որպեսզի և՛ մենք, և՛ դու, և՛ մեր երեխաներն ապրենք ու սովամահ չլինենք։


Արդ, որպեսզի քո աչքի առաջ սովամահ չլինենք, և երկիրն էլ չկործանվի, հացի դիմաց գնի՛ր մեզ և մեր հողակտորները. մենք ու մեր հողակտորները թող լինենք փարավոնի սեփականությունը։ Սերմացո՛ւ տուր, որ ցանենք, ապրենք ու չմեռնենք, և երկիրն էլ չկործանվի»։


Մարգարեների որդիների կանանցից մեկն աղաղակում էր Եղիսեեին և ասում. «Իմ ամուսինը՝ քո ծառան, մեռավ։ Դու գիտես, որ նա Տիրոջ երկյուղած ծառան էր, և ահա պարտատերը եկել է, որ իմ երկու որդիներին որպես ստրուկ տանի իր մոտ»։


Ուրիշներն էլ ասում էին. «Մեր անդաստաններն ու այգիները գրավ դնենք և ցորեն առնենք ու ուտենք»։


Ցանում էիք շատ և հավաքում քիչ, ուտում էիք, բայց չէիք հագենում, խմում էիք, բայց հագուրդ չէիք ստանում, հագնում էիք, բայց չէիք տաքանում դրանցով, և ով իր վարձն էր հավաքում, ծակոտված կապոցների մեջ էր հավաքում»։


Եթե չլսեք և ձեր սրտում չդնեք փառք տալ իմ անվան,- ասում է Ամենակալ Տերը,- ձեզ վրա անեծք կուղարկեմ և կանիծեմ ձեր օրհնությունը, կնզովեմ այն և կցրեմ ձեր օրհնությունները, և չի լինի ձեր մեջ, քանի որ դուք ձեր սրտում չդրեցիք։


Տղամարդ կամ կին պոռնկի վարձը որևէ ուխտ կատարելու համար քո Աստծու տուն չտանես, որովհետև Տիրոջ՝ քո Աստծու առջև դրանք գարշելի են։