Նա հոգնած է ու ձեռքերը թուլացած։ Նրան խուճապի կմատնեմ, նրա հետ եղած զորքը կփախչի, ու կսպանեմ միայն արքային։
ՆԵԵՄԻԱ 4:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որ շինում էր պարիսպը։ Հաճախ էլ օգնում էր եղբորը՝ մի ձեռքում կրելով զենքը, իսկ մյուս ձեռքով եղբորը խիճ կամ շաղախ տալով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց մեր թշնամիներն ասում էին. «Չիմանան և չտեսնեն, մինչև որ մտնենք նրանց մեջ և սպանենք նրանց և գործը խափանենք»։ |
Նա հոգնած է ու ձեռքերը թուլացած։ Նրան խուճապի կմատնեմ, նրա հետ եղած զորքը կփախչի, ու կսպանեմ միայն արքային։
Այն օրվանից կեսը կարգված էր գործի, իսկ մյուս կեսը զինված էր թշնամու դեմ՝ գեղարդը, ասպարը և աղեղը իրենց ձեռքին, ամեն մեկը պատրաստ կանգնած էր իր եղբոր հետևում,
Շինողներն էլ իրենց մեջքին սուսեր ունեին, բարձի վրա՝ միասայրի, և այդպես շինում էին Երուսաղեմի պարիսպը։ Նրանց մոտ կանգնած էր նաև եղջերյա փող հնչեցնողը։
Երբ մեր թշնամիները լսեցին, թե իմացել և պատրաստվել ենք, Աստված ցրեց նրանց մտադրությունը, և մենք բոլորս վերադարձանք՝ շինելու պարիսպը՝ յուրաքանչյուրն իր գործին։
Այնպիսի կորուստ է քեզ վրա հասնելու, որ չես իմանալու, այնպիսի խորխորատ, որ ընկնելու ես նրա մեջ. քեզ վրա մի թշվառություն է գալու, որ չես կարողանալու մաքուր մնալ, քեզ վրա հանկարծակի կորուստ է գալու, որ դու չես գիտակցելու։
Երբ լուսացավ, հրեաներից ոմանք, ժողով անելով, երդվեցին, որ մինչև Պողոսին չսպանեն, ո՛չ ուտեն և ո՛չ էլ խմեն։
Արդ, դու նրանց չլսես, քանի որ նրանցից ավելի քան քառասուն մարդ դարան են մտել և երդվել են, որ ո՛չ ուտեն և ո՛չ էլ խմեն, մինչև չսպանեն Պողոսին։ Այժմ պատրաստ՝ քո հրամանին են սպասում»։
որովհետև դուք ինքներդ ստույգ գիտեք, որ Տիրոջ օրը գալու է այնպես, ինչպես գողն է գալիս գիշերով։