Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՆԵԵՄԻԱ 13:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նաև կարգադրեցի, որ սահմանված ժամանակին պատրաստ բերեն ողջակեզների ամբողջ փայտը և առաջին բերքի իրենց բաժինը։ Թող մեր Աստված՝ նա, որ օրհնյալ է հավիտյան, ինձ հիշի արդարությամբ արած իմ բոլոր բարի գործերի համար։ Ամեն։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նաև փայտի ընծան՝ որոշված ժամանակներին և առաջին բերքը։ Ո՛վ իմ Աստված, բարությա՛մբ հիշիր ինձ։

Տես գլուխը



ՆԵԵՄԻԱ 13:31
10 Խաչաձեւ Հղումներ  

առաջավորաց հացի, ամենօրյա զոհերի և բոլոր տոների, տարեմուտների, շաբաթ օրերի, ամսամուտների, նավակատիքների ու սրբազան օրերի ողջակեզների համար, ինչպես նաև Իսրայելին քավություն անելու համար մատուցվող մեղքերի զոհերի և մեր Աստծու տաճարի գործերի համար։


Նաև վիճակ կգցենք փայտ հայթայթելու կարգի համար, որպեսզի քահանաները, ղևտացիներն ու ժողովուրդը, ըստ իրենց նահապետական տների, ամեն տարի սահմանված ժամանակներին բերեն մեր Աստծու տունը՝ այրելու Տիրոջ՝ մեր Աստծու զոհասեղանի վրա, ինչպես գրված է Մովսեսի օրենքում։


Ցորենի երախայրիքը և ծառերի բերքը, ինչպես նաև գինին ու ձեթը կբերենք քահանաներին՝ Աստծու տան գանձարան։ Ղևտացիներն էլ թող շրջեն և հավաքեն մեր երկրի ողջ տասանորդը։


Թող Աստված ինձ հիշի այս ամենի համար և ինձնից չհեռացնի իր ողորմությունը, որովհետև ես այս բոլորն արեցի իմ Աստծու տան համար։


Ղևտացիներին, որոնք մաքրված էին, ասացի, որ գան ու պահպանեն դարպասները և սրբագործեն շաբաթ օրը։ Դրանից հետո շաբաթ օրերը չպղծեցին։ Այս բոլորի համար թող Աստված հիշի ինձ և ըստ իր մեծ ողորմության խնայի ինձ։


Աստված թող բարությամբ հիշի ինձ այն ամենի համար, որ արեցի ողջ ժողովրդի նկատմամբ։


Մոլորվեցին նրանք անապատում, Անջրդի ճանապարհին Եվ բնակության քաղաք չգտան։


Թող լսեմ քո օրհնության ձայնը Եվ պատմեմ քո բոլոր սքանչելիքները։


Եվ ասաց Հիսուսին. «Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս քո թագավորությամբ»։