Սողոմոն արքան կնամոլ էր. նա կնության առավ շատ օտար կանանց. փարավոնի աղջկան, մովաբացի, ամովնացի, եդովմացի, ասորի, քետացի, ամորհացի
ՆԵԵՄԻԱ 13:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ օրերին էր դարձյալ, որ ես տեսա հրեաների, որոնք ազովտացի, ամովնացի և մովաբացի կանայք էին առել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն օրերին նաև տեսա, որ հրեաները ազովտացի, ամմոնացի, մովաբացի կանայք էին առել։ |
Սողոմոն արքան կնամոլ էր. նա կնության առավ շատ օտար կանանց. փարավոնի աղջկան, մովաբացի, ամովնացի, եդովմացի, ասորի, քետացի, ամորհացի
Եզրասը ոտքի կանգնելով նրանց ասաց. «Դուք մեղանչեցիք և այլազգիների դուստրերին կնության առաք՝ մեղքեր և անօրենություններ ավելացնելով Իսրայելի վրա։
և երդվելով հաստատում քո առջև, որ նզովքների և անեծքների կարժանանա նա, ով երբևէ օրինազանց կլինի և չի պահի այն Օրենքը, որ տրվեց քո ծառա Մովսեսի ձեռքով։ Մեր ողջ կամքով կպահենք և կկատարենք Աստծու բոլոր պատվիրանները, վճիռներն ու հրամանները։
Մեր դուստրերին չենք տա օտար ժողովուրդների որդիներին և հեթանոսների դուստրերին չենք առնի մեր որդիների համար։
Այն օրերին Մովսեսի գիրքը կարդացին ի լուր ժողովրդի։ Նրա մեջ այսպես էր գրված. «Թող ամովնացին և մովաբացին հավիտյան չմտնեն Աստծու ժողովարան,
Արդ, չլսե՛մ, թե ձեզանից մեկն այսպիսի մեծ չարիք գործի՝ Աստծու առջև մեղանչի և այլազգի կին առնի»։
Ուստի ցածր տեղերում, պարսպի հետևում թաքստոցում մարդիկ կարգեցի՝ իրենց զենքերով, գեղարդներով ու աղեղներով հանդերձ։
Ուշադի՛ր եղիր, թե ի՛նչ եմ պատվիրում քեզ այսօր։ Ահա ես ձեզնից վանելու եմ ամորհացիներին, քանանացիներին, քետացիներին, փերեզացիներին, խևացիներին, գերգեսացիներին ու հեբուսացիներին։
Անհավատներին լծակից մի՛ եղեք, քանի որ ի՞նչ կապ կարող է լինել արդարության և անօրենության միջև, կամ ի՞նչ հաղորդակցություն կարող է լինել լույսի և խավարի միջև։
«Երբ Տերը՝ քո Աստվածը, տանի քեզ այն երկիրը, ուր պիտի մտնես՝ այն ժառանգելու, և քո առջևից հալածի մեծ ու բազմաթիվ ազգերին՝ քետացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խևացիներին ու հեբուսացիներին՝ քեզանից մեծ ու հզոր յոթ ազգերին,
Նրանք մովաբացի կանայք առան. մեկի անունը Օրփա էր, մյուսինը՝ Հռութ։ Նրանք այնտեղ բնակվեցին մոտ տասը տարի։