Իմ ժողովո՛ւրդ, հիշի՛ր՝ ի՛նչ խորհեց քո մասին մովաբացիների Բաղակ թագավորը, և ի՛նչ պատասխան տվեց նրան Բեովրի որդի Բաղաամը, այն եղեգներից մինչև Գաղգաղ, որպեսզի ճանաչվի Տիրոջ արդարությունը»։
ՆԵԵՄԻԱ 13:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև նրանք հացով և ջրով ընդառաջ չելան իսրայելացիներին, այլ վարձեցին Բաղաամ գուշակին՝ նրանց անիծելու համար, իսկ մեր Աստվածն անեծքը դարձրեց օրհնություն»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև Իսրայելի որդիներին չդիմավորեցին հացով և ջրով, այլ Բաղաամին վարձեցին նրա դեմ, որ նրան անիծի, բայց մեր Աստվածը անեծքը դարձրեց օրհնություն։ |
Իմ ժողովո՛ւրդ, հիշի՛ր՝ ի՛նչ խորհեց քո մասին մովաբացիների Բաղակ թագավորը, և ի՛նչ պատասխան տվեց նրան Բեովրի որդի Բաղաամը, այն եղեգներից մինչև Գաղգաղ, որպեսզի ճանաչվի Տիրոջ արդարությունը»։
Բաղաամն առակի ձևով ասաց. «Արի՛, Բաղա՜կ, և լսի՛ր, իբրև վկա՝ ակա՛նջ դիր, ո՜վ Սեպփովրի որդի։
Թագավորը կպատասխանի և նրանց կասի. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքրիկ եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ համար արեցիք”։
Ամովնացին ու մովաբացին իրավունք չունեն Տիրոջ ժողովարանը մտնելու, անգամ մինչև տասներորդ սերունդը և հավիտյանս հավիտենից,
որովհետև Եգիպտոսից դուրս գալուց հետո նրանք հաց ու ջուր չտվեցին ձեզ և որովհետև քո դեմ վարձեցին միջագետքցի Բեորի որդի Բաղաամին, որպեսզի անիծի քեզ։
Մոլորվեցին՝ թողնելով ուղիղ ճանապարհը և ընթանալով Բեորի որդի Բաղաամի ճանապարհով, որ անիրավության վարձը սիրեց