Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՆԵԵՄԻԱ 13:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Երբ ես կանգնեցրի Երուսաղեմի դարպասները, շաբաթ օրից առաջ հրամայում էի փակել դրանք և թույլ չէի տալիս բացել, մինչև որ անցներ շաբաթ օրը։ Նաև պահապան զինվորներ նշանակեցի, որպեսզի շաբաթ օրը որևէ մեկը չկարողանա բեռով մտնել Երուսաղեմի դռներով։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ երբ որ շաբաթից առաջ Երուսաղեմի դռների մոտ մթնում էր, այդ ժամանակ հրամայեցի, որ դռները փակեն, և հրամայեցի, որ դրանք չբանան մինչև շաբաթ օրվա վերջը։ Եվ իմ ծառաներից դրեցի դռների վրա, որ շաբաթ օրը բեռ ներս չմտնի։

Տես գլուխը



ՆԵԵՄԻԱ 13:19
7 Խաչաձեւ Հղումներ  

Մեկ-երկու անգամ բոլոր վաճառականները գիշերեցին Երուսաղեմից դուրս։


Նրանց ասացի. «Մինչև արևի ծագելը դարպասները մի՛ բացեք, և մինչ բոլորն արթուն կհսկեն, դռները թող փակվեն և սողնակները գցվելով ամրացվեն։ Դռների պահապանները թող Երուսաղեմի բնակիչներից կարգվեն, յուրաքանչյուրը՝ իր դիտակետում, յուրաքանչյուրը՝ իր տան դիմաց։


Եվ երբ հնձեք ձեր արտերի հունձը, կրկին չվերադառնաք չհնձվածը հնձելու կամ հնձի ժամանակ ընկած հասկերը հավաքելու համար, այլ դրանք աղքատին ու պանդուխտին թողեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։


Դա շաբաթների շաբաթ թող լինի ձեզ համար։ Ամսի իններորդ օրվա երեկոյից մինչև հաջորդ օրվա երեկոն խոնարհեցրե՛ք ձեզ. պահե՛ք ձեր շաբաթները»։


Հրեաները բժշկված մարդուն ասացին. «Օրը շաբաթ է, և օրինավոր չէ, որ վերցնես մահիճդ»։