Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 13:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Մի՞թե այսպես չարեցին ձեր հայրերը, և Աստված նրանց և այս քաղաքի վրա բերեց այս բոլոր չարիքները։ Արդ, դուք ինչո՞ւ եք ավելացնում Տիրոջ բարկությունն Իսրայելի վրա և պղծում սուրբ շաբաթի օրը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Չէ՞ որ ձեր հայրերն էլ այդպես արեցին, և մեր Աստվածը մեզ վրա և այս քաղաքի վրա բերեց այս ամբողջ չարիքը, իսկ դուք շաբաթը պղծելով Իսրայելի վրա բարկություն եք ավելացնում»։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 13:18
16 Խաչաձեւ Հղումներ  

Վրայիցդ հանելու են հագուստներդ ու քեզանից վերցնելու են պարծանքիդ զարդերը։


Եգիպտացիների երկրից բերած իր պոռնկությունը չթողեց նա, որովհետև նրանց հետ պղծվում էր իր մանկությունից ի վեր. նրանք էին կուսությունից զրկել նրան, իրենց պոռնկությունը թափել նրա վրա։


որովհետև դուք մոռացության չտվեցիք ձեր հայրերի չար գործերը, Հուդայի թագավորների չարությունները, նրանց կանանց չարությունները, ձեր չարությունները և ձեր կանանց չարությունները, որ նրանք կատարեցին Հուդայի երկրում և Երուսաղեմից դուրս։


Իսկ եթե ինձ չլսեք, շաբաթ օրը սուրբ չպահեք, շաբաթ օրը բեռներ բարձեք և մտնեք Երուսաղեմի դռներով, ապա կրակ կվառեմ նրա դռներին, որն ամեն կողմից կլափի Երուսաղեմն ու չի հանգչի”»։


Հիմա էլ դուք եք ելել ձեր հայրերի փոխարեն, ո՜վ մեղավոր մարդկանց ամբոխներ, որպեսզի է՛լ ավելի բորբոքեք Տիրոջ բարկությունն Իսրայելի վրա։


ես նույնպես զայրանալով պիտի հակառակվեմ ձեզ և ձեր գործած մեղքերի համեմատ յոթնապատիկ ավելի պիտի պատժեմ ձեզ։


Եթե այդքանից հետո էլ ինձ չլսեք, ձեր գործած մեղքերի համար յոթնապատիկ ավելի պիտի պատժեմ։


Ձեր չար արարքների և ձեր արած գարշելի գործերի պատճառով Տերը չկարողացավ համբերել, և ձեր երկիրը, բնակիչներից զրկված, դարձավ ավերակ ու անապատ և նզովքի առարկա, ինչպես այսօր է։ Այն բանի համար,


որ դուք դրանց խնկարկում եք և դրանով իսկ մեղանչում Տիրոջ հանդեպ, չեք լսում Տիրոջ ձայնը և չեք ընթանում ըստ նրա օրենքների, ըստ նրա վկայությունների և հրամանների, դրա համար ձեզ վիճակվեցին այդ չարիքները, ինչպիսիք այսօր էլ կան»։


Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.


Այս երկրի ժողովուրդները շաբաթ օրը մեզ մոտ վաճառքի բան չեն բերի, և շաբաթ օրը նրանցից ոչինչ չենք գնի, որովհետև սուրբ օր է. յոթերորդ օրը սուրբ կպահենք։


և ասում էիք. «Ե՞րբ պիտի անցնի այս ամիսը, որ շահ անենք, և այս շաբաթը, որ բացենք գանձարկղերը՝ չափը փոքրացնելու և կշիռը մեծացնելու, ստության կշռաքարեր սարքելու համար.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ