ՆԵԵՄԻԱ 13:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես հրամայեցի դրանք տալ Սեղղիմ քահանային, Սադովկ դպրին և ղևտացիներից Փադայիային. նրանց օգնում էր Մաթանիայի որդի Զաքուրի որդի Անանը, որովհետև նրանք վստահելի էին մթերքները բաժանելու և իրենց եղբայրներին տալու գործում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ես գանձատների վրա գանձապետ նշանակեցի Սեղեմիա քահանային և Սադովկ դպիրին ու ղևտացիներից Փադայիային, իսկ նրանց օգնական՝ Մաթանիայի որդի Զաքուրի որդի Անանին, որովհետև նրանք հավատարիմ էին համարվում, և նրանց գործն էր, որ իրենց եղբայրներին բաժին տան։ |
Հաշիվ չէին պահանջում այն մարդկանցից, որոնց ձեռքն էին հանձնում գործավորներին տրվելիք արծաթը, որովհետև նրանք վստահելի էին,
Ցորենի երախայրիքը և ծառերի բերքը, ինչպես նաև գինին ու ձեթը կբերենք քահանաներին՝ Աստծու տան գանձարան։ Ղևտացիներն էլ թող շրջեն և հավաքեն մեր երկրի ողջ տասանորդը։
Երուսաղեմում ղևտացիների առաջնորդն ու վերակացուն Միքայի որդի Մատթանի որդի Ասաբիայի որդի Բանիի որդի Ոզան էր։ Նա Ասափի ժառանգներից էր, որոնք սաղմոսերգուներ էին Տիրոջ տանը,
Քահանաների որդիներից փողերով գնում էին Ասափի որդի Զաքուրի որդի Միքայի որդի Մաթանիայի որդի Սամայի որդի Հովնանի որդի Զաքարիասը
Այդ օրը գանձատան վրա մարդիկ նշանակվեցին գանձերի, բերքի երախայրիքի և տասանորդների համար, որպեսզի քաղաքների դաշտերից այնտեղ հավաքեն քահանաների և ղևտացիների բաժինը, ինչպես հրամայված էր Մովսեսի օրենքով, որովհետև Հուդայի երկրում մեծապես ուրախացել էին քահանաների ու ղևտացիների համար,
Նրանից հետո նորոգեց Սելեմիայի որդի Անանիան, մեկ այլ հատված էլ՝ Սելեփի որդի Անոնը։ Նրանից հետո ստանձնեց Բարաքայի որդի Մեսոլամը՝ իր գանձատան դիմաց։
Իմ եղբայր Անանին և պալատի իշխան Անանիային, նշանակեցի Երուսաղեմի վրա, որովհետև նա ճշմարիտ այր էր և շատերից ավելի երկյուղած էր Աստծու նկատմամբ։
Եզրաս քահանան և դպիրը կանգնած էր փայտե բեմի վրա, իսկ նրա կողքին՝ աջ կողմում, կանգնած էին Մատաթիասը, Սամեասը, Անանիասը, Ուրիան, Քեղկիան և Մասիան, իսկ ձախ կողմում՝ Փադիասը, Միսայելը, Մելքիասը, Ասամը, Սաբդանան, Զաքարիան և Մոսոլամը։
Տերն ասաց. «Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն տնտեսը, որին իր տերը իր ծառաների վրա վերակացու կարգեց ժամանակին հասանելիք վարձը տալու համար։
առաքյալների տրամադրության տակ, նրանք էլ բաշխում էին յուրաքանչյուրին, ում ինչքան պետք էր լինում։
Այն օրերին, երբ աշակերտները բազմացան, հունախոս հրեաները տրտնջացին եբրայախոս հրեաների դեմ, որովհետև իրենց այրիներն ամենօրյա նպաստի բաշխման ժամանակ անտեսվում էին։
Եղբայրնե՛ր, ընտրե՛ք ձեր միջից բարի համբավ ունեցող, Սուրբ Հոգով և իմաստությամբ լի յոթ մարդու, որոնց կնշանակենք այդ ծառայությունների համար.
Երախտապարտ եմ նրան, ով զորացրեց ինձ մեր Տեր Քրիստոս Հիսուսով, քանի որ վստահելի համարեց ինձ այս սպասավորությանը կարգելու,