Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Հաշիվ չէին պահանջում այն մարդկանցից, որոնց ձեռքն էին հանձնում գործավորներին տրվելիք արծաթը, որովհետև նրանք վստահելի էին,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Հանցանքի ընծայի փողը և մեղքի զոհի փողը Տիրոջ տուն չէր բերվում, այլ քահանաներինն էր լինում։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:16
9 Խաչաձեւ Հղումներ  

Ես հրամայեցի դրանք տալ Սեղղիմ քահանային, Սադովկ դպրին և ղևտացիներից Փադայիային. նրանց օգնում էր Մաթանիայի որդի Զաքուրի որդի Անանը, որովհետև նրանք վստահելի էին մթերքները բաժանելու և իրենց եղբայրներին տալու գործում։


Իմ ժողովրդի մեղքերը կուտեն և իրենց անիրավություններով իրենց անձերը կլցնեն։


Նա իր ձեռքը թող դնի նոխազի գլխին, թող այն մորթեն Տիրոջ առջև՝ այնտեղ, որտեղ ողջակեզներն են մորթում, քանի որ սա մեղքի զոհ է։


Իր ձեռքը թող դնի նրա գլխին, և մեղքերի քավության համար զոհաբերվող ուլը թող մորթեն այնտեղ, որտեղ ողջակեզներն են մորթում։


Ինչպես մեղքի զոհի պարագայում է, նույնը և հանցանքինն է։ Միևնույն օրենքն է երկուսի համար էլ։ Պատկանում է քահանային, որը կատարում է քավության կարգը։


Սրբություններից այն ամենը, ինչ որ Իսրայելի որդիները Տիրոջն են տալիս որպես տուրք, քեզ եմ տալիս, քո զավակներին և քեզ հետ՝ քո տղաներին ու դուստրերին։ Դա հավիտենական օրենք թող լինի, որովհետև դա Տիրոջ առաջ անբեկանելի ուխտ է քեզ համար և քեզնից հետո՝ քո սերնդի համար»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ