ՆԵԵՄԻԱ 12:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պարսպի վրա բարձրացրին Հուդայի իշխաններին։ Նրանց հետևից երգերով ու նվագարաններով երկշարք գնում էին Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ես Հուդայի իշխաններին պարսպի վրա հանեցի և երկու մեծ դաս գոհություն երգողների կարգեցի. մեկը պարսպի վրա՝ աջ կողմում, Աղբի դռան մոտ։ |
Դավիթն Իսրայելի բոլոր իշխաններին, գլխավոր դատավորներին, արքային հերթով սպասարկող թիկնապահների բոլոր գլխավորներին, հազարապետներին, հարյուրապետներին, գանձապահներին, իր ստացվածքների վերակացուներին, հզոր մարդկանց ու զորքի քաջամարտիկներին հավաքեց Երուսաղեմում։
Այն ժամանակ Սողոմոնը Երուսաղեմում հավաքեց Իսրայելի բոլոր ծերերին, ցեղերի իշխաններին ու իսրայելացիների տոհմերի առաջնորդներին, որ Տիրոջ Ուխտի տապանակը հանեն Դավթի քաղաքից, այսինքն՝ Սիոնից։
Ես Հեղեղատի դարպասով դուրս ելա ու անցնելով Թզենիների աղբյուրի բերանով՝ հասա Աղբերի դարպասը. ճնշվում էի Երուսաղեմի պարիսպների տխուր վիճակից, որոնք փլված էին, իսկ դրա դարպասները՝ կրակից ոչնչացած։