Նաև կարգադրեցի, որ սահմանված ժամանակին պատրաստ բերեն ողջակեզների ամբողջ փայտը և առաջին բերքի իրենց բաժինը։ Թող մեր Աստված՝ նա, որ օրհնյալ է հավիտյան, ինձ հիշի արդարությամբ արած իմ բոլոր բարի գործերի համար։ Ամեն։
ՆԵԵՄԻԱ 10:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նաև վիճակ կգցենք փայտ հայթայթելու կարգի համար, որպեսզի քահանաները, ղևտացիներն ու ժողովուրդը, ըստ իրենց նահապետական տների, ամեն տարի սահմանված ժամանակներին բերեն մեր Աստծու տունը՝ այրելու Տիրոջ՝ մեր Աստծու զոհասեղանի վրա, ինչպես գրված է Մովսեսի օրենքում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ամեն տարի Տիրոջ տունը տանենք մեր երկրի առաջին բերքը և բոլոր պտղատու ծառերի առաջին պտուղները։ |
Նաև կարգադրեցի, որ սահմանված ժամանակին պատրաստ բերեն ողջակեզների ամբողջ փայտը և առաջին բերքի իրենց բաժինը։ Թող մեր Աստված՝ նա, որ օրհնյալ է հավիտյան, ինձ հիշի արդարությամբ արած իմ բոլոր բարի գործերի համար։ Ամեն։
Բոլոր առաջին պտուղները, բոլոր առաջին ծնունդները, ձեր բոլոր պտուղների երախայրիքը քահանաներինն են լինելու։ Ձեր առաջին բերքը քահանային եք տալու, որպեսզի ձեր տներն օրհնի։
Զոհասեղանի վրա վառվող կրակը չպետք է հանգչի։ Քահանան առավոտները դրա վրա թող փայտ ավելացնի, դնի ողջակեզը և փրկության զոհի ճարպը։
Քեզ մո՛տ վերցրու քո եղբայրներին՝ քո նախահայր Ղևիի ցեղի որդիներին, և նրանք թող միանան քեզ ու ծառայեն քեզ։ Վկայության խորանում պիտի սպասավորեք դու և քեզ հետ՝ քո որդիները։
կվերցնես Տիրոջ՝ քո Աստծու՝ քեզ տված երկրի պտուղների երախայրիքը, կլցնես զամբյուղի մեջ և կգնաս այնտեղ, որը կընտրի Տերը՝ Աստված, իր անվան պաշտամունքի համար։