Այն օրը եգիպտացիները պիտի դառնան կանանց նման՝ դողալով և զարհուրելով Զորությունների Տիրոջ ձեռքից, որ երկարելու է նրանց վրա։
ՆԱՈՒՄ 3:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահա քո ժողովուրդները կանանց նման են քո մեջ. քո երկրի դռներն ամբողջությամբ կբացվեն քո թշնամիների համար, և կրակը կուտի քո նիգերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա քո զորագնդերը կանանց պես պիտի լինեն քո մեջ, քո երկրի դարպասները բացվել են քո թշնամիների առաջ, կրակը կերել է քո նիգերը։ |
Այն օրը եգիպտացիները պիտի դառնան կանանց նման՝ դողալով և զարհուրելով Զորությունների Տիրոջ ձեռքից, որ երկարելու է նրանց վրա։
Սուրը թող բարձրանա նրա գուշակների վրա, և թող վերանան նրանք. թող բարձրանա սուրը նրա պատերազմողների վրա, և թող լքվեն նրանք։
Թող բարձրանա սուրը նրա երիվարների ու կառքերի վրա, թող բարձրանա սուրը նրանց քաջամարտիկների վրա, այդտեղ եղած համայն խառնամբոխի վրա, և թող նրանք դառնան կանանց նման։ Թող բարձրանա սուրը նրա գանձերի վրա, և դրանք թող հափշտակվեն։
Բաբելոնի քաջամարտիկները պատերազմից հետ կանգնեցին, մնացին պաշարման մեջ, բեկվեց նրանց զորությունը, նրանք դարձան կանանց նման, հրդեհի մատնվեցին նրանց տները, ջարդվեցին դրանց փականքները։
Կհիշեն նրա մեծամեծները և կփախչեն ցերեկը, կտկարանան իրենց ճանապարհներին, կշտապեն դեպի պարիսպները և կպատրաստեն իրենց առաջապահներին։
Այնտեղ կրակը կուտի քեզ, և սուրը կկործանի քեզ, կուտի քեզ մորեխի պես և կծարավի ջորյակի նման։