ՆԱՈՒՄ 3:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ո՛վ արյան քաղաք, բոլորովին սուտ, անիրավությամբ լի, որի որսը զննվելու է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Վա՜յ արյունալի քաղաքին՝ ամբողջությամբ լի ստով, հափշտակությամբ. որսը չի պակասում։ |
Երեկոյան դեմ սուգ պիտի անեն, առավոտը չբացված՝ այլևս գոյություն չեն ունենալու։ Այս է ձեր ավարառուների և ձեր ունեցվածքը կողոպտողների բաժինն ու ժառանգությունը։
Ո՞վ մատնեց Հակոբին հափշտակության, Իսրայելին՝ ավարառուների ձեռքը. ո՞չ արդյոք Աստված, որի հանդեպ մեղք գործեցին, չկամեցան ընթանալ նրա ճանապարհներով և չլսեցին նրա օրենքները։
Անեծք, ստություն, սպանություն, գողություն և շնություն ողողել են երկիրը, և արյունն արյանն են խառնում։
Ո՞ւր են առյուծների որջերն ու նրանց կորյունների որսերը, ուր առյուծը գնաց մտնելու, առյուծի կորյունը, և չկար մեկը, որ զարհուրեցներ։
Առյուծը բավականին որսաց իր կորյունների համար և կենդանի խեղդեց իր կորյունների համար, իր որջը լցրեց որսով և իր բնակավայրը՝ հափշտակությամբ։