Մարկոս 9:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պետրոսն սկսեց խոսել և ասաց Հիսուսին. «Ռաբբի՛, լավ է, որ մենք այստեղ ենք, երեք վրաններ շինենք, մեկը՝ քեզ, մեկը՝ Մովսեսի և մեկն էլ՝ Եղիայի համար»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Պետրոսը Հիսուսին ասաց. «Ռա՛բբի, լավ է, որ մենք այստեղ մնանք և երեք տաղավար շինենք. մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»։ |
Պետրոսը դիմեց Հիսուսին և ասաց. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ մնանք։ Եթե ուզենաս, երեք տաղավարներ կպատրաստենք. մեկը՝ քեզ, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի համար»։
Բայց դուք որևէ մեկին «Վարդապետ» մի՛ կոչեք, որովհետև դուք մեկ Ուսուցիչ ունեք, և ամենքդ էլ եղբայրներ եք։
Այն ժամին, երբ նրանք հեռանում էին Հիսուսից, Պետրոսն ասաց. «Վարդապե՛տ, լավ է, որ մենք այստեղ ենք. երեք տաղավար շինենք, մեկը՝ քեզ, մեկը՝ Մովսեսի և մեկը՝ Եղիայի համար»։ Եվ չգիտեր, թե ինչ էր խոսում։
Ճնշված եմ երկուսից էլ. մի կողմից՝ ցանկանում եմ այս մարմնից ելնել և Քրիստոսի հետ լինել, որ ավելի նախընտրելի է,
Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք, և դեռ հայտնի էլ չէ, թե ի՛նչ ենք լինելու։ Գիտենք, որ երբ նա հայտնվի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպիսին, ինչպիսին կա։