Մարկոս 9:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը հարցրեց նրա հորը և ասաց. «Ինչքա՞ն ժամանակ է անցել այն օրից, ինչ այս բանը նրան պատահել է»։ «Մանկությունից,- ասաց հայրը։- Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսը նրա հորը հարցրեց. «Որքա՞ն ժամանակ է նրան այս պատահել»։ Նա ասաց. «Մանկությունից. |
Եվ նրան Հիսուսի մոտ բերեցին։ Երբ ոգին նրան տեսավ, իսկույն ցնցեց տղային։ Վերջինս էլ, գետնին ընկնելով, սկսեց թավալվել և փրփրել։
Ոգին շատ անգամ նրան կրակի ու ջրի մեջ է նետում, որ կորստյան մատնի. արդ, եթե կարող ես ինչ-որ բան անել, Տե՛ր, գթա՛ և օգնի՛ր մեզ»։
Իսկ սա Աբրահամի դուստրն էր, որին սատանան ահա տասնութ տարի կապել էր, մի՞թե արժանի չէր շաբաթ օրով արձակել նրան կապանքներից»։
Եվ ահա մի կին, որ տասներկու տարուց ի վեր արյունահոսություն ուներ, իր ամբողջ ունեցվածքը դրա վրա էր ծախսել, բայց հնար չէր եղել որևէ բժշկություն գտնելու,
Մորից կաղ ծնված մի մարդ կար, որին միշտ բերում-դնում էին տաճարի Գեղեցիկ կոչվող դռան մոտ, որպեսզի նա տաճար մտնողներից ողորմություն խնդրեր։
Եվ այնտեղ գտավ Ենեա անունով մի մարդու, որը, ութ տարուց ի վեր անդամալույծ լինելով, մահճի մեջ պառկած էր։