Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գործք Առաքելոց 9:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

33 Եվ այնտեղ գտավ Ենեա անունով մի մարդու, որը, ութ տարուց ի վեր անդամալույծ լինելով, մահճի մեջ պառկած էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

33 Այնտեղ գտավ Էնեան անունով մի մարդու, որն ութ տարի շարունակ պառկած էր մահճի մեջ։ Նա անդամալույծ էր։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 9:33
13 Խաչաձեւ Հղումներ  

Նրա համբավը տարածվեց ողջ Ասորիքով մեկ, և նրա մոտ բերեցին զանազան ցավերով ու տանջանքներով տառապող ամեն մի հիվանդի, դիվահարի, լուսնոտի, անդամալույծի, և Հիսուսը բժշկեց նրանց։


Մի կին կար, որ տասներկու տարուց ի վեր արյունահոսություն ուներ։


Հիսուսը հարցրեց նրա հորը և ասաց. «Ինչքա՞ն ժամանակ է անցել այն օրից, ինչ այս բանը նրան պատահել է»։ «Մանկությունից,- ասաց հայրը։-


Իսկ սա Աբրահամի դուստրն էր, որին սատանան ահա տասնութ տարի կապել էր, մի՞թե արժանի չէր շաբաթ օրով արձակել նրան կապանքներից»։


Այնտեղ կար մի մարդ, որ երեսունութ տարուց ի վեր հիվանդ էր։


Եվ մինչ անցնում էր, ի ծնե կույր մի մարդու տեսավ։


բայց թե ինչպե՛ս է այժմ տեսնում, չգիտենք, կամ թե՝ ո՛վ բացեց դրա աչքերը, նույնպես չգիտենք. հենց իրե՛ն հարցրեք. ինքն արդեն չափահաս է, իր մասին ինքը թող խոսի»։


Եվ Լյուստրայում մի մարդ կար նստած՝ ոտքից տկար, ի ծնե կաղ, որը երբևէ չէր քայլել։


Մորից կաղ ծնված մի մարդ կար, որին միշտ բերում-դնում էին տաճարի Գեղեցիկ կոչվող դռան մոտ, որպեսզի նա տաճար մտնողներից ողորմություն խնդրեր։


քանզի այն մարդը, որի վրա բժշկության այս նշանը կատարվեց, ավելի քան քառասուն տարեկան էր։


Եվ պատահեց, որ Պետրոսն այս բոլոր տարածքներում շրջելիս իջավ նաև այն սրբերի մոտ, որոնք բնակվում էին Լյուդդայում։


Պետրոսը նրան ասաց. «Ենեա՛ս, Տեր Հիսուս Քրիստոսը քեզ բժշկում է, վե՛ր կաց և շտկի՛ր անկողինդ»։ Նա իսկույն վեր կացավ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ