Ահարոնն ու Իսրայելի բոլոր որդիները տեսան, որ նրա երեսի գույնը լուսափայլ էր, և վախեցան մոտենալ նրան։
Մարկոս 9:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ պահին ամբողջ ժողովուրդը, երբ տեսավ Հիսուսին, անակնկալի եկավ և ընդառաջ վազելով՝ ողջույն էր տալիս նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկույն ամբողջ ժողովուրդը, նրան տեսնելով, անակնկալի եկավ ու ընդառաջ վազեց նրան ողջունելու։ |
Ահարոնն ու Իսրայելի բոլոր որդիները տեսան, որ նրա երեսի գույնը լուսափայլ էր, և վախեցան մոտենալ նրան։
Գերեզմանից ներս մտնելով՝ տեսան մի երիտասարդի, որ նստած էր աջ կողմը՝ սպիտակ պատմուճան հագին, և սարսափեցին։
Երիտասարդն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք. դուք Հիսուսին եք փնտրում՝ խաչված Նազովրեցուն. հարություն առավ. այստեղ չէ։ Ահա այն տեղը, ուր դրել էին նրան։
Երբ Հիսուսը տեսավ, որ ժողովուրդն իրար վրա է կուտակվում, սաստեց պիղծ ոգուն և ասաց. «Համր և խո՛ւլ ոգի, ես հրամայում եմ քեզ, դո՛ւրս ելիր նրա միջից և այլևս չմտնես նրա մեջ»։