Դարձե՛ք ինձ մոտ, և կփրկվեք, դուք, որ եկել եք երկրի չորս ծագերից։ Ես եմ Աստվածը. ուրիշը չկա։
Մարկոս 7:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ կինը պատասխանեց և ասաց. «Տե՛ր, շներն էլ մանուկների սեղանի փշրանքներից են կերակրվում»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ կինը պատասխանեց ու ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, որովհետև շներն էլ երեխաների՝ սեղանից թափած փշրանքներով են կերակրվում»։ |
Դարձե՛ք ինձ մոտ, և կփրկվեք, դուք, որ եկել եք երկրի չորս ծագերից։ Ես եմ Աստվածը. ուրիշը չկա։
Ապա ասաց ինձ. «Մեծ բան է քեզ համար այն, որ քեզ իմ ծառան եմ կոչում, որպեսզի հաստատես Հակոբի ցեղերը և Իսրայելի ցրվածներին վերադարձնես։ Ահավասիկ ազգի համար քեզ իբրև ուխտ հաստատեցի և հեթանոսների համար՝ իբրև լույս, որպեսզի փրկություն լինես մինչև աշխարհի ծագերը»։
Եվ նա ասաց. «Այո՛, Տե՛ր, բայց շներն էլ կերակրվում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով»։
որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է, որովհետև Նա իր արեգակը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա, և անձրև է բերում թե՛ արդարների և թե՛ մեղավորների վրա։
Բայց Հիսուսն ասաց նրան. «Թո՛ւյլ տուր, որ նախ մանուկները կշտանան, քանի որ լավ չէ մանուկների հացն առնել և շների առաջ գցել»։
Խտրություն չկա հրեայի ու հեթանոսի միջև, որովհետև նույնն է բոլորի Տերը, ձեռնահաս բոլոր նրանց հանդեպ, ովքեր կանչում են իրեն։
Ինձ, որ բոլոր սրբերի մեջ հետինն եմ, Աստված տվեց այս շնորհը՝ հեթանոսներին ավետարանելու Քրիստոսի անքննելի մեծությունը