Մարկոս 7:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը նրանց ասաց. «Դո՞ւք էլ այդպես անմիտ եք, չե՞ք իմանում, թե այն ամենը, որ դրսից է մարդու մեջ մտնում, չի կարող պղծել նրան, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նա ասաց նրանց. «Դուք է՞լ այդքան անմիտ եք, չգիտե՞ք, որ այն ամենը, ինչ դրսից է մարդու մեջ մտնում, չի կարող նրան պղծել, |
Արդ, ինչպե՞ս չեք հասկանում, որ հացի համար չէ, որ ասացի ձեզ զգուշանալ փարիսեցիների ու սադուկեցիների խմորից»։
Ապա նրանց ասաց. «Այս առակը չեք հասկանում, ապա ինչպե՞ս պիտի հասկանաք մյուս բոլոր առակները։
որովհետև ոչ թե նրա սիրտն է մտնում, այլ որովայնը, և դուրս է ելնում ու մաքրում ամբողջ կերածը»։
Եվ Հիսուսն ասաց նրանց. «Ո՛վ անմիտ և թուլասիրտ մարդիկ, որ դժվարանում եք հավատալ այն ամենին, որ ասացին մարգարեները։
Իբրև Քրիստոսով մանուկների՝ կաթ տվեցի ձեզ և ոչ թե կերակուր, որովհետև դեռ չէիք կարողանում ուտել։ Նույնիսկ հիմա չեք կարողանում, որովհետև դեռևս մարմնավոր եք։
Այս մասին մենք շատ խոսք ունենք ասելու, բայց դրանք դժվար է բացատրել, քանզի թուլամիտ եղաք հասկանալու մեջ։