Ապա կարգադրեց, որ ժողովրդին խոտի վրա նստեցնեն, և վերցնելով հինգ նկանակն ու երկու ձուկը՝ աչքերը դեպի երկինք բարձրացրեց, օրհնեց, կտրեց և նկանակները տվեց աշակերտներին, իսկ աշակերտները՝ ժողովրդին։
Մարկոս 6:41 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա Հիսուսը, վերցնելով հինգ նկանակը և երկու ձկները, աչքերը դեպի երկինք բարձրացրեց, օրհնեց, մանրացրեց նկանակները և տվեց աշակերտներին, որպեսզի բաշխեն նրանց, իսկ երկու ձկները բաժանեց ամենքին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսը վերցրեց հինգ հացն ու երկու ձուկը, դեպի երկինք նայեց, դրանք օրհնեց, հացերը մասերի բաժանեց ու աշակերտներին տվեց, որ նրանց բաժանեն։ Այն երկու ձկները նույնպես բոլորին բաժանեց։ |
Ապա կարգադրեց, որ ժողովրդին խոտի վրա նստեցնեն, և վերցնելով հինգ նկանակն ու երկու ձուկը՝ աչքերը դեպի երկինք բարձրացրեց, օրհնեց, կտրեց և նկանակները տվեց աշակերտներին, իսկ աշակերտները՝ ժողովրդին։
Ապա վերցնելով յոթ նկանակն ու ձկները՝ գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց և տվեց աշակերտներին, սրանք էլ՝ ժողովրդին։
Մինչ նրանք ուտում էին, Հիսուսը հաց վերցրեց, օրհնեց, կտրեց և տվեց աշակերտներին՝ ասելով. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը»։
Մինչ նրանք ուտում էին, Հիսուսը, հաց վերցնելով, օրհնեց, կտրեց, տվեց նրանց և ասաց. «Առե՛ք, ա՛յս է իմ մարմինը»։
երբ հինգ նկանակով հինգ հազար հոգի կերակրվեցին, իսկ կտորտանքներով լի քանի՞ սակառ հավաքեցիք»։ Նրան պատասխանեցին՝ «Տասներկու»։
Վերցնելով հինգ նկանակը և երկու ձուկը՝ նայեց դեպի երկինք, օրհնեց, կտրեց և աշակերտներին տվեց, որպեսզի ժողովրդի առաջ դնեն։
Երբ քարը վերցրին, Հիսուսն աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, գոհությո՜ւն քեզ, որ ինձ լսեցիր.
Հիսուսն այս բաները խոսելուց հետո աչքերը երկինք բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, հասել է ժամը, փառավորի՛ր քո Որդուն, որպեսզի քո Որդին էլ քեզ փառավորի։
Հիսուսը հացը վերցրեց, գոհություն հայտնեց Աստծուն և բաշխեց նստածներին։ Նույն ձևով և ձկներից, որչափ կամեցան։
Ով կարևորություն է տալիս օրվան, Տիրոջ համար է կարևորություն տալիս, և ով կարևորություն չի տալիս օրվան, Տիրոջ համար կարևորություն չի տալիս։ Ով ուտում է, Տիրոջ համար է ուտում և գոհություն է հայտնում Աստծուն, և ով չի ուտում, Տիրոջ համար չի ուտում և գոհություն է հայտնում Աստծուն։
Եվ ինչ էլ որ անեք՝ խոսքով թե գործով, ամեն ինչ արե՛ք Տեր Հիսուսի անունով։ Գոհությո՛ւն մատուցեք նրա միջոցով Աստծուն՝ Հորը։
Եթե հիմա մտնեք քաղաք, նրան կգտնեք այնտեղ, քանի դեռ չի գնացել Բամա՝ ուտելու, որովհետև ժողովուրդը չի ուտի, մինչև որ նա չգա, որովհետև նա է օրհնում զոհը, ու դրանից հետո հրավիրվածներն ուտում են։ Արդ, ելե՛ք, որովհետև միայն մի օր է նա այստեղ»։