Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մարկոս 14:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Մինչ նրանք ուտում էին, Հիսուսը, հաց վերցնելով, օրհնեց, կտրեց, տվեց նրանց և ասաց. «Առե՛ք, ա՛յս է իմ մարմինը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Եվ երբ նրանք ուտում էին, Հիսուսը վերցրեց հացը, օրհնեց, կտրեց ու նրանց տվեց՝ ասելով. «Առեք կերե՛ք, ա՛յս է իմ մարմինը»։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 14:22
18 Խաչաձեւ Հղումներ  

Յոթ գեղեցիկ երինջները յոթ տարի են նշանակում, յոթ գեղեցիկ հասկերը նույնպես յոթ տարի են նշանակում։ Փարավոնի տեսած երազները նույն իմաստն ունեն։


Եվ ահա մի կապարե կշեռք բարձրացավ, և մի կին նստած էր այն չափելու գործիքի մեջ։


Ապա կարգադրեց, որ ժողովրդին խոտի վրա նստեցնեն, և վերցնելով հինգ նկանակն ու երկու ձուկը՝ աչքերը դեպի երկինք բարձրացրեց, օրհնեց, կտրեց և նկանակները տվեց աշակերտներին, իսկ աշակերտները՝ ժողովրդին։


Եվ նրանց իր գիրկն առնելով՝ ձեռքը նրանց վրա դրեց և օրհնեց։


Ճիշտ է, Մարդու Որդին կգնա, ինչպես որ նրա մասին ասում է Սուրբ Գիրքը, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով Մարդու Որդին կմատնվի. լավ կլիներ այդ մարդու համար, եթե ծնված իսկ չլիներ»։


Ապա բաժակը վերցնելով՝ գոհություն հայտնեց, տվեց նրանց, և բոլորն էլ նրանից խմեցին։


Հիսուսն ասաց նրանց. «Ա՛յս է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար։


Ապա Հիսուսը, վերցնելով հինգ նկանակը և երկու ձկները, աչքերը դեպի երկինք բարձրացրեց, օրհնեց, մանրացրեց նկանակները և տվեց աշակերտներին, որպեսզի բաշխեն նրանց, իսկ երկու ձկները բաժանեց ամենքին։


Եվ բաժակը վերցնելով՝ գոհություն հայտնեց Աստծուն ու ասաց. «Առե՛ք այս և բաժանե՛ք ձեր մեջ.


Եվ երբ նա սեղան նստեց նրանց հետ, հացը վերցնելով՝ օրհնեց, կտրեց այն և տվեց նրանց։


Սակայն Տիբերիայից ուրիշ նավակներ էլ էին գալիս այն տեղին մոտ, որտեղ հացն էին կերել։


և բոլորն էլ նույն հոգևոր ըմպելիքը խմեցին, որովհետև խմում էին հոգևոր մի ժայռից, որ գնում էր իրենց հետ, և այդ ժայռը ինքը՝ Քրիստոսն էր։


Հագարը խորհրդանշում է Սինա լեռն Արաբիայում և համապատասխանում է ներկայիս Երուսաղեմին, որ ծառա է իր որդիներով հանդերձ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ