Մարկոս 6:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Հերովդիայի դուստրը ներս մտավ և սկսեց պարել, դուր եկավ Հերովդեսին ու սեղանակիցներին։ Թագավորն աղջկան ասաց. «Ուզի՛ր ինձնից, ինչ որ կամենում ես, և կտամ քեզ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Հերովդիայի աղջիկը ներս մտավ և պարեց, Հերովդեսին ու հրավիրվածներին դուր եկավ։ Թագավորն աղջկան ասաց. «Խնդրի՛ր ինձանից, ինչ ուզում ես, և ես կտամ քեզ»։ |
Բանն այն է, որ Հերովդեսը ձերբակալել էր Հովհաննեսին, նրան կապել և բանտ նետել իր եղբոր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով.
Բայց Հերովդեսի ծննդյան խնջույքի ժամանակ Հերովդիայի դուստրը հրավիրվածների առջև պարեց, և դա դուր եկավ Հերովդեսին։