Աքաաբն ասաց Եղիային. «Ո՜վ իմ թշնամի, գտա՞ր ինձ»։ Եղիան ասաց. «Գտա, քանի որ իզուր հպարտացար՝ չարիք գործելով Տիրոջ առջև ու բարկացնելով նրան։
Մարկոս 6:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև Հերովդեսը երկյուղում էր Հովհաննեսից, քանի որ նրան գիտեր որպես արդար և սուրբ մարդու, նրա մասին հոգ էր տանում և ունկնդրելով նրան՝ շատ բաներ կատարում էր. հաճույքով էր լսում նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև Հերովդեսը Հովհաննեսից վախենում էր։ Նա գիտեր, որ Հովհաննեսը արդար ու սուրբ մարդ է, և խնայում էր նրան՝ նրա ասածներից շատ բաներ անելով, և հաճույքով լսում էր նրան։ |
Աքաաբն ասաց Եղիային. «Ո՜վ իմ թշնամի, գտա՞ր ինձ»։ Եղիան ասաց. «Գտա, քանի որ իզուր հպարտացար՝ չարիք գործելով Տիրոջ առջև ու բարկացնելով նրան։
Եղիսեեն ծանր հիվանդացավ, որից և մեռավ։ Իսրայելի արքա Հովասը մինչ այդ եկել էր նրա մոտ, լաց եղել նրա առջև՝ ասելով. «Հա՜յր, հա՜յր, դու Իսրայելի մարտակառքն էիր և նրա հեծելազորը»։
Զաքարիա իմաստունի կենդանության օրոք Ոզիասը Տիրոջ երկյուղով Տիրոջն էր հարել։ Նրա օրերին նա Տիրոջն էր ձգտում, և Տերը նրան հաջողություն էր պարգևում։
Տերը շնորհ պարգևեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ, և զարդեր տվեցին նրանց։ Մովսեսը եգիպտացիների, փարավոնի, նրա բոլոր պաշտոնյաների առաջ ու ժողովրդի աչքին շատ պատկառելի դարձավ։
Դու նրանց համար կլինես հորինված քաղցրաբարբառ երգի ձայնի պես. կլսեն խոսքերդ, բայց չեն կատարի։
Եվ կամենում էր նրան սպանել, բայց վախենում էր ժողովրդից, որովհետև նրան մարգարե էին համարում։
իսկ եթե ասենք՝ “Մարդկանցից”, ժողովրդից ենք վախենում, որովհետև բոլորն էլ Հովհաննեսին մարգարե են համարում»։
Քահանայապետներն ու դպիրները լսեցին այս և հնար էին փնտրում, թե ինչպե՛ս նրան կորստյան մատնեին, բայց վախենում էին նրանից, որովհետև ամբողջ ժողովուրդը հիանում էր նրա ուսուցմամբ։
Ապառաժի վրա սերմանվածները նրանք են, ովքեր երբ լսում են խոսքը, իսկույն ուրախությամբ ընդունում են այն,
Նա՛ էր ճրագը, որ վառված էր և լույս էր տալիս, և դուք կամեցաք միառժամանակ ցնծալ նրա լույսով։
Երբ տաճարի պահակախմբի ղեկավարն ու քահանայապետներն այս խոսքերը լսեցին, շփոթվեցին, թե արդյոք այդ ի՛նչ պետք է եղած լիներ։