Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մարկոս 6:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Երբ շաբաթ օր եղավ, սկսեց ժողովարանում ուսուցանել։ Շատերը, երբ լսում էին նրան, զարմանում էին նրա ուսուցման վրա և ասում. «Այս ամենը որտեղի՞ց է սրան, կամ ի՞նչ է սրան տրված այս իմաստությունը, որ սրա ձեռքով այսպիսի զորավոր գործեր կատարվեն։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Շաբաթ օրը սկսեց ժողովարանում ուսուցանել. շատերը, նրան լսելով, զարմանում էին ու ասում. «Սրան այս բաները որտեղի՞ց, կամ այդ ի՞նչ իմաստություն է սրան տրված, որ սրա միջոցով այդպիսի հրաշքներ են լինում։

Տես գլուխը



Մարկոս 6:2
11 Խաչաձեւ Հղումներ  

Հիսուսը շրջում էր Գալիլեայի բոլոր կողմերում, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր արքայության Ավետարանը և բժշկում ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդություններն ու ցավերը։


Երբ Հիսուսն ավարտեց այս բոլոր խոսքերը, ժողովուրդը զարմացած էր նրա ուսուցման վրա,


Եվ քարոզում էր ողջ Գալիլեայում՝ նրանց ժողովարաններում, և դևեր էր հանում։


Հիսուսը, այնտեղից ելնելով, եկավ Հրեաստանի սահմանները, Հորդանանի մյուս կողմը։ Ժողովուրդը դարձյալ խռնվում էր նրա շուրջը, և նա, իր սովորության համաձայն, նորից ուսուցանում էր նրանց։


Բոլոր նրան լսողները զարմանում էին նրա իմաստության և պատասխանների վրա։


Եվ նա ուսուցանում էր նրանց ժողովարաններում՝ փառավորվելով բոլորից։


Եվ ասում էին. «Սա Հիսուսը՝ Հովսեփի որդին չէ՞, որի հորն ու մորը մենք ճանաչում ենք։ Իսկ հիմա ինչպե՞ս է ասում՝ ես երկնքից իջա»։


Հրեաները զարմանում էին ու ասում. «Սա ինչպե՞ս գիտի Սուրբ Գիրքը, քանի որ բնավ չի սովորել»։