Եվ ովքեր ձեզ չընդունեն ու ձեզ ականջ չդնեն, այնտեղից դուրս գալիս ձեր ոտքերից փոշին թա՛փ տվեք՝ որպես վկայություն նրանց դեմ։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. Սոդոմի ու Գոմորի դատաստանի օրն ավելի հեշտ կլինի, քան այն քաղաքինը»։
ուժգին թոթափեցի իմ վերարկուն և ասացի. «Աստված թող այսպես թոթափի ամեն մեկին, որ չկատարի այս խոսքերը, իր տնից ու իր վաստակից և թող այսպես ունայնացած ու թոթափված լինի իր ունեցվածքից»։ Բոլոր ժողովականներն ասացին՝ ամեն։ Ապա օրհնեցին Տիրոջը, ու ողջ ժողովուրդը կատարեց այս խնդիրքը։
Իսկ երբ նրանք ընդդիմացան ու հայհոյեցին, Պողոսը հագուստները թափ տվեց ու ասաց. «Ձեր արյունը ձեր գլուխը. ես անպարտ եմ։ Այսուհետ հեթանոսների մոտ եմ գնում»։
ինչպես Սոդոմն ու Գոմորը և նրանց շուրջը եղող քաղաքները, որոնք այդ նույն ձևով պոռնկացան՝ անբնական կրքերի հետևից ընկնելով, և հավիտենական կրակի դատաստանն ընդունելու օրինակ դարձան բոլորին։