Մարկոս 5:38 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը ժողովրդապետի տուն եկավ և տեսավ մի մեծ իրարանցում, լացուկոծ անողներ և աղմուկ-աղաղակ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ ժողովրդապետի տուն եկավ, այնտեղ իրարանցում և լացուկոծ տեսավ։ |
Մինչ Հիսուսն այս բաներն էր խոսում նրանց հետ, ահա մի իշխան մոտեցավ, երկրպագեց նրան և ասաց. «Դուստրս հենց նոր վախճանվեց, բայց ե՛կ, ձեռքդ դի՛ր նրա վրա, և նա կկենդանանա»։
Ահա եկավ ժողովրդապետներից մեկը, որի անունը Հայրոս էր։ Երբ Հիսուսին տեսավ, ընկավ նրա ոտքերի առջև.
Մտնելով ներս՝ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք իրար անցել ու լաց լինում. երեխան մեռած չէ, այլ ննջում է»։
Պետրոսը վեր կացավ ու եկավ նրանց հետ։ Երբ տեղ հասավ, նրան վերնատուն բարձրացրին։ Բոլոր այրիները շրջապատեցին նրան. լալիս էին և ցույց տալիս, թե ինչքան հագուստներ և զգեստներ էր կարել Այծեմնիկն իրենց համար։