Մարկոս 5:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Հիսուսը դարձյալ լճի մյուս կողմն անցավ, նրա շուրջը մի մեծ բազմություն հավաքվեց։ Եվ նա լճի եզերքին էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Հիսուսը նավով դարձյալ լճի մյուս կողմն անցավ, նրա շուրջը շատ ժողովուրդ հավաքվեց։ Եվ նա լճի ափին էր։ |
Հիսուսը դարձյալ սկսեց ուսուցանել լճի եզերքին, և նրա շուրջն այնքան շատ ժողովուրդ խռնվեց, որ նա նավակ մտավ ու նստեց այնտեղ՝ լճի վրա, իսկ ամբողջ ժողովուրդը ցամաքին էր՝ լճի եզերքին։
Աշակերտները թողեցին ժողովրդին և իրենց հետ վերցրին Հիսուսին ու մի նավակով հեռացան։ Նրանց ուղեկցում էին նաև այլ նավակներ։
Երբ նա նավակից դուրս ելավ, գերեզմաններից նրա դեմն ելավ մի մարդ, որին բռնել էր մի պիղծ ոգի,
Երբ Հիսուսը վերադարձավ ծովի մյուս կողմը, ժողովուրդը նրան լավ ընդունեց, որովհետև ամենքը նրան էին սպասում։