Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մարկոս 5:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Երբ նա նավակից դուրս ելավ, գերեզմաններից նրա դեմն ելավ մի մարդ, որին բռնել էր մի պիղծ ոգի,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Երբ Հիսուսը նավից դուրս եկավ, գերեզմաններից պիղծ ոգով բռնված մի մարդ նրա դեմը ելավ։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 5:2
13 Խաչաձեւ Հղումներ  

Նրանց ժողովարանում մի մարդ կար՝ պիղծ ոգուց բռնված, որն աղաղակեց


որովհետև Հիսուսը նրան ասում էր. «Պի՛ղծ ոգի, դո՛ւրս ելիր այս մարդու միջից»։


Քարանձավներում էին պառկում ու քնում, որպեսզի երազ տեսնեին. խոզի միս էին ուտում ու զոհերի մսաջուր, և նրանց բոլոր ամանները պղծված էին։


Եվ մինչ նա մոտենում էր, դևը գետին խփեց նրան ու ցնցեց։


Եվ երբ Հիսուսը ցամաք ելավ, նրան պատահեց քաղաքից մի մարդ, որի մեջ դևեր կային. նա երկար ժամանակ հագուստ չէր հագել և ոչ էլ տան մեջ էր բնակվել, այլ գերեզմանների։


Մի կին, որի դուստրը տառապում էր պիղծ ոգուց, լսեց նրա մասին. եկավ ընկավ Հիսուսի առաջ։


Հիսուսը դարձյալ սկսեց ուսուցանել լճի եզերքին, և նրա շուրջն այնքան շատ ժողովուրդ խռնվեց, որ նա նավակ մտավ ու նստեց այնտեղ՝ լճի վրա, իսկ ամբողջ ժողովուրդը ցամաքին էր՝ լճի եզերքին։


Հիսուսն այս ասաց, որովհետև ասում էին՝ «Նրա մեջ պիղծ ոգի կա»։


Պիղծ ոգին գետնին զարկեց դիվահարին, բարձրաձայն աղաղակեց և դուրս ելավ նրանից։


Հիսուսն իր աշակերտներին ասաց, որ մի նավակ պատրաստ պահեն իր համար բազմության պատճառով, որպեսզի իրեն չսեղմեն։


Աշակերտները թողեցին ժողովրդին և իրենց հետ վերցրին Հիսուսին ու մի նավակով հեռացան։ Նրանց ուղեկցում էին նաև այլ նավակներ։


և որի բնակության վայրը հենց գերեզմաններում էր։ Ոչ ոք նույնիսկ շղթաներով չէր կարող կապել նրան,


Երբ Հիսուսը դարձյալ լճի մյուս կողմն անցավ, նրա շուրջը մի մեծ բազմություն հավաքվեց։ Եվ նա լճի եզերքին էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ