և ասացի. «Մինչև այդ վայրը կգաս ու առաջ չես անցնի. այդտեղ՝ քո մեջ կխորտակվեն ալիքները քո»։
Մարկոս 4:41 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ նրանք սաստիկ վախեցան և միմյանց ասում էին. «Ո՞վ է արդյոք սա, որ թե՛ հողմը, թե՛ լիճը հնազանդվում են նրան»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք սաստիկ վախեցան ու իրար մեջ ասում էին. «Ո՞վ է արդյոք սա, որ և՛ քամին, և՛ լիճը հնազանդվում են սրան»։ |
և ասացի. «Մինչև այդ վայրը կգաս ու առաջ չես անցնի. այդտեղ՝ քո մեջ կխորտակվեն ալիքները քո»։
Նրա հետ իմ ուխտը կյանքի և խաղաղության ուխտ է. ես նրան երկյուղ տվեցի՝ երկնչելու ինձանից և խորշելու իմ անունից։
Մարդիկ զարմացան և ասում էին. «Ինչպիսի՜ մեկն է սա, որ թե՛ հողմերը և թե՛ լիճն են հնազանդվում նրան»։
Եվ կինը, զարհուրած ու դողալով նրա համար, որ գաղտնի էր արել,- որովհետև գիտեր, թե ի՛նչ է կատարվել իր հետ,- եկավ ընկավ նրա առաջ և ամեն բան ստուգությամբ ասաց։
Եվ ավելի ու ավելի էին զարմանում ու ասում. «Սա ամեն ինչ լավ արեց, որովհետև խուլերին լսել է տալիս և համրերին՝ խոսել»։
Եվ բոլորին զարմանք պատեց. իրար հետ խոսում էին ու ասում. «Ի՜նչ խոսք է այս. իշխանությամբ և զորությամբ սաստում է պիղծ ոգիներին, և դրանք դուրս են գալիս»։
Ապա Հիսուսն ասաց աշակերտներին. «Ո՞ւր է ձեր հավատը»։ Եվ նրանք սարսափած զարմացան և ասում էին միմյանց. «Տեսնես ո՞վ է սա, որ հողմերին ու ջրերին անգամ հրաման է տալիս, և դրանք հնազանդվում են սրան»։
Դրա համար, քանի որ անշարժ թագավորություն ենք ընդունում, ամուր պահենք շնորհը և այդ շնորհով էլ ծառայենք Աստծուն՝ իրեն հաճելի ձևով՝ ահով և երկյուղով,
Եվ ո՞վ է, որ չի երկնչելու, Տե՛ր (Երմ. 10.7), և չի փառավորելու քո անունը, քանզի դու ես միայն սուրբ և արժանի երկրպագության։ Ազգերը բոլոր պիտի գան և պիտի երկրպագեն քո առաջ (Սաղ. 85(86).9), Տե՛ր, քանզի հայտնվել է արդարությունը քո»։
Իսկ դուք երկյո՛ւղ կրեք Տիրոջից և ձեր ամբողջ սրտով, ճշմարտությամբ ծառայե՛ք նրան, քանի որ տեսաք, թե մեզ համար ի՛նչ մեծ գործեր արեց,