Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մարկոս 4:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Այդ նույն օրը՝ երեկոյան կողմ, Հիսուսն աշակերտներին ասաց. «Եկե՛ք անցնենք լճի մյուս կողմը»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այդ օրը՝ իրիկնադեմին, Հիսուսն աշակերտներին ասաց. «Եկեք մյուս կողմն անցնենք»։

Տես գլուխը



Մարկոս 4:35
11 Խաչաձեւ Հղումներ  

Հիսուսն իսկույն ևեթ հանձնարարեց իր աշակերտներին նավակ նստել և անցնել լճի մյուս կողմը, մինչև որ ինքը ժողովրդին արձակի։


Հիսուսը, իր շուրջը մի մեծ բազմություն տեսնելով, կարգադրեց իր աշակերտներին, որ լճի մյուս կողմը գնան։


Երբ Հիսուսը դարձյալ լճի մյուս կողմն անցավ, նրա շուրջը մի մեծ բազմություն հավաքվեց։ Եվ նա լճի եզերքին էր։


Ապա Հիսուսն իսկույն ևեթ շտապեցրեց աշակերտներին, որ նավակ մտնեն և իրենից առաջ գնան լճի մյուս կողմը՝ դեպի Բեթսայիդա, մինչև ինքը ժողովրդին արձակեր։


Թողեց նրանց, դարձյալ նավակ նստեց և գնաց լճի մյուս կողմը։


Մի օր Հիսուսը նավակ նստեց իր աշակերտների հետ և նրանց ասաց. «Եկե՛ք ծովակի մյուս կողմն անցնենք»։ Եվ գնացին։


Ապա Հիսուսն ասաց աշակերտներին. «Ո՞ւր է ձեր հավատը»։ Եվ նրանք սարսափած զարմացան և ասում էին միմյանց. «Տեսնես ո՞վ է սա, որ հողմերին ու ջրերին անգամ հրաման է տալիս, և դրանք հնազանդվում են սրան»։


Այնուհետև Հիսուսը Գալիլեայի՝ Տիբերական ծովի հանդիպակաց կողմն անցավ։


Նավակ նստելով՝ գնացին դեպի ծովի մյուս կողմը՝ դեպի Կափառնաում։ Եվ երբ մութն ընկավ, Հիսուսը դեռ նրանց մոտ չէր եկել,


Եվ երբ նրան գտան ծովի մյուս կողմում, ասացին նրան. «Ռաբբի՛, ե՞րբ եկար այստեղ»։