Եթե այդ ժողովուրդը կամ որևէ մարգարե և կամ քահանա քեզ հարց տան ու ասեն. “Ի՞նչ տեսիլք է դա Տիրոջ կողմից”, ապա նրանց կասես. “Դուք եք տեսիլքը, և ես կործանելու եմ ձեզ”,- ասում է Տերը։
Եվ գերգեսացիների երկրի տարածքում գտնվող ողջ բնակչությունն աղաչում էր Հիսուսին՝ հեռու գնալ իրենց սահմաններից, որովհետև մեծ վախով տագնապում էին։ Եվ նա նավակ նստեց ու վերադարձավ։
Իսկ երբ նրանք ընդդիմացան ու հայհոյեցին, Պողոսը հագուստները թափ տվեց ու ասաց. «Ձեր արյունը ձեր գլուխը. ես անպարտ եմ։ Այսուհետ հեթանոսների մոտ եմ գնում»։