որովհետև անհնար է իմանալ, թե ո՛րն է քամու ճանապարհը։ Ինչպես որ հղի կնոջ արգանդում գոյացող ոսկորները, այնպես էլ Աստծու բոլոր գործերը, որոնք նա արել է և դեռ պիտի անի, ծածկված են քեզանից։
Մարկոս 4:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և նա ննջի թե վեր կենա, գիշեր թե ցերեկ, սերմերը կբուսնեն ու կաճեն, և նա չի իմանա, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գիշերը քնի ու ցերեկը վեր կենա, իսկ սերմը բուսնի ու աճի, այնպես որ ինքը չիմանա։ |
որովհետև անհնար է իմանալ, թե ո՛րն է քամու ճանապարհը։ Ինչպես որ հղի կնոջ արգանդում գոյացող ոսկորները, այնպես էլ Աստծու բոլոր գործերը, որոնք նա արել է և դեռ պիտի անի, ծածկված են քեզանից։
տեսա Աստծու բոլոր գործերը. մարդը չի կարող գտնել այն գործը, որ կատարվել է արեգակի ներքո։ Որքան էլ մարդ աշխատի որոնել այն, չի գտնելու, և մինչև իսկ իմաստունն ինչքան էլ ասի, թե գիտի, դարձյալ չի կարող գտնել։
Հիսուսը շարունակեց. «Այսպե՛ս է Աստծու արքայությունը. որպես թե մի մարդ հողի մեջ սերմեր ցանի.
Եղբայրնե՛ր, պարտք ենք համարում միշտ Աստծուն գոհություն հայտնել ձեզ համար, ինչպես որ պատշաճ է, որովհետև հետզհետե ավելի է աճում ձեր հավատը, և ավելի է շատանում ձեզնից յուրաքանչյուրի սերը մեկդ մյուսի հանդեպ,
Աճե՛ք մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի շնորհով և գիտությամբ։ Նրան փա՜ռք թե՛ այժմ և թե՛ մինչև հավիտենության օրը։ Ամեն։