Մարկոս 4:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը շարունակեց. «Այսպե՛ս է Աստծու արքայությունը. որպես թե մի մարդ հողի մեջ սերմեր ցանի. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Հիսուսն ասում էր. «Աստծու արքայությունն այսպես է. ասես մի մարդ հողի մեջ սերմ ցանի։ |
Առավոտյան քո սերմը կցանես, բայց երեկոյան էլ ձեռքդ պարապ չթողնես, որովհետև չգիտես, թե որը հաջող կլինի՝ սա՞, թե՞ նա, կամ գուցե երկուսն էլ լավ լինեն միասին։
Հիսուսը պատասխան տվեց և ասաց նրանց. «Քանի որ ձե՛զ է տրված իմանալ երկնքի արքայության խորհուրդները, իսկ նրանց չի տրված.
Հիսուսը մի ուրիշ առակ էլ պատմեց նրանց և ասաց. «Երկնքի արքայությունը նմանվեց մի մարդու, որն իր արտի մեջ լավ սերմ սերմանեց։
Նրանց մի ուրիշ առակ էլ պատմեց և ասաց. «Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որը մի մարդ վերցրեց ու սերմանեց իր արտի մեջ։
Հիսուսը նրանց մի առակ ևս պատմեց և ասաց. «Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որը մի կին վերցրեց ու դրեց երեք չափ ալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց»։
Այնուհետև Հիսուսն սկսեց քարոզել և ասել. «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը»։
«Մի սերմնացան ելավ սերմանելու։ Երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկավ ճանապարհի եզրին, ոտնակոխ եղավ, և երկնքի թռչուններն այն կերան։
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա։