Մարկոս 4:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Հիսուսն առանձին մնաց, նրանք, ովքեր նրա շուրջն էին, աշակերտների հետ հարցրին նրան այս առակի մասին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Հիսուսը մենակ մնաց, ովքեր նրա հետ էին, ինչպես նաև տասներկու աշակերտները, նրան հարցրին այդ առակի մասին։ |
Այդժամ Հիսուսը ժողովրդին թողեց և եկավ տուն։ Աշակերտները մոտեցան նրան և ասացին. «Բացատրի՛ր մեզ արտի որոմների առակը»։
Հիսուսը նրանց ասաց. «Ձեզ տրված է իմանալ Աստծու արքայության խորհուրդները, բայց նրանց համար, ովքեր դրսից են, ամեն ինչ առակներով կլինի,
Եվ առանց առակի նրանց հետ ոչինչ չէր խոսում, բայց իր աշակերտներին առանձին ամեն ինչ բացատրում էր։