Հեուն եկավ իր տիրոջ ծառաների մոտ, որոնք հարցրին նրան. «Բարի՞ լուր է. այս անմիտն ինչո՞ւ էր եկել քեզ մոտ»։ Նա ասաց նրանց. «Դուք արդեն գիտեք այդ մարդուն և նրա բարբաջանքները»։
Մարկոս 3:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Հիսուսի յուրայինները լսեցին, ելան եկան նրան բռնելու, որովհետև կարծում էին, թե խելագարվել է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա յուրայինները, լսելով, դուրս եկան նրան բռնելու, որովհետև կարծում էին, թե խելագարվել է։ |
Հեուն եկավ իր տիրոջ ծառաների մոտ, որոնք հարցրին նրան. «Բարի՞ լուր է. այս անմիտն ինչո՞ւ էր եկել քեզ մոտ»։ Նա ասաց նրանց. «Դուք արդեն գիտեք այդ մարդուն և նրա բարբաջանքները»։
թե Տերը քեզ քահանա կարգեց Հովիդիա քահանայի փոխարեն, որպեսզի Տիրոջ տանը վերակացու լինես ամեն մարդու վրա, որ կմարգարեանա, և ամեն մեկի վրա, որ սուտ գուշակություն կանի, ու նրանց բանտի մեջ շղթայի զարնես։
Հասել է քո վրեժխնդրության իրավունքը, հասել են քո հատուցման օրերը, և Իսրայելը կչարչարվի հիմարացած մարգարեի պես, ինչպես մի այսակիր մարդ. քո անիրավությունների բազմության պատճառով շատացավ մոլորությունը։
Եվ նրանցից շատերն ասում էին. «Նրա մեջ դև կա, և այդ պատճառով էլ մոլեգնում է. ինչո՞ւ եք նրան լսում»։
Երբ նա այս պատասխանը տվեց, Փեստոսը բարձր ձայնով ասաց. «Ցնորվում ես, Պողո՛ս, քո մեծ գրագիտությունը քեզ խելացնորության է տանում»։