Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Հեուն եկավ իր տիրոջ ծառաների մոտ, որոնք հարցրին նրան. «Բարի՞ լուր է. այս անմիտն ինչո՞ւ էր եկել քեզ մոտ»։ Նա ասաց նրանց. «Դուք արդեն գիտեք այդ մարդուն և նրա բարբաջանքները»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Հեուն դուրս եկավ, գնաց իր Տիրոջ ծառաների մոտ, և նրան ասացին. «Խաղաղությա՞մբ է. ինչո՞ւ էր այդ ցնորվածը եկել քեզ մոտ»։ Եվ նա ասաց նրանց. «Դուք ճանաչում եք այդ մարդուն էլ, նրա խոսքն էլ»։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:11
16 Խաչաձեւ Հղումներ  

թե Տերը քեզ քահանա կարգեց Հովիդիա քահանայի փոխարեն, որպեսզի Տիրոջ տանը վերակացու լինես ամեն մարդու վրա, որ կմարգարեանա, և ամեն մեկի վրա, որ սուտ գուշակություն կանի, ու նրանց բանտի մեջ շղթայի զարնես։


Երբ նա այս պատասխանը տվեց, Փեստոսը բարձր ձայնով ասաց. «Ցնորվում ես, Պողո՛ս, քո մեծ գրագիտությունը քեզ խելացնորության է տանում»։


Եվ նրանցից շատերն ասում էին. «Նրա մեջ դև կա, և այդ պատճառով էլ մոլեգնում է. ինչո՞ւ եք նրան լսում»։


Հասել է քո վրեժխնդրության իրավունքը, հասել են քո հատուցման օրերը, և Իսրայելը կչարչարվի հիմարացած մարգարեի պես, ինչպես մի այսակիր մարդ. քո անիրավությունների բազմության պատճառով շատացավ մոլորությունը։


Երբ Հիսուսի յուրայինները լսեցին, ելան եկան նրան բռնելու, որովհետև կարծում էին, թե խելագարվել է։


Երբ Հովրամը տեսավ Հեուին, ասաց. «Խաղա՞ղ նպատակով ես գալիս, Հեո՛ւ»։ Հեուն ասաց. «Ի՞նչ խաղաղություն, երբ քո մայր Հեզաբելի պոռնկություններն ու կախարդությունները շատանում են»։


Արքան երկրորդ հեծյալին ուղարկեց, որն ասաց. «Այսպես է հարցնում արքան՝ “Արդյոք խաղա՞ղ նպատակով ես գալիս”»։ Հեուն ասաց. «Քո ինչի՞ն է պետք խաղաղությունը, հետևի՛ր ինձ»։


Հեզրայելում մի պահակ աշտարակի վրա ելավ ու փոշի տեսավ, որ Հեուի գալուց էր բարձրանում։ Նա ասաց. «Ես փոշի եմ տեսնում»։ Հովրամն ասաց. «Մի հեծյա՛լ վերցրու, նրան ընդառա՛ջ ուղարկիր, և նա թող հարցնի, թե խաղա՞ղ նպատակով է գալիս»։


Գեեզին վազեց Նեեմանի հետևից, և երբ Նեեմանը տեսավ, որ նա իր հետևից է գալիս, մարտակառքից իջավ և նրան ընդառաջ գնալով՝


Որովհետև, եթե ցնորվել ենք, Աստծու համար է այն, և եթե զգաստ ենք, ձեզ համար է այն։


Մենք հիմա՞ր դարձանք հանուն Քրիստոսի, իսկ դուք՝ իմաստո՞ւն Քրիստոսով, մենք տկա՞ր, իսկ դուք՝ հզո՞ր, դուք՝ փառավորվա՞ծ, իսկ մենք՝ անա՞րգ։


Էպիկուրյան և ստոյիկյան փիլիսոփաներից ոմանք վիճում էին նրա հետ, ոմանք էլ ասում էին. «Այս շաղակրատն ի՞նչ է ուզում ասել»։ Իսկ ուրիշներն էլ, թե՝ «Երևում է՝ ինչ-որ օտար աստվածությունների քարոզիչ է», քանզի Հիսուսին ու հարությունն էր ավետարանում։


և արդարությունը վերացավ նրանց միջից. արգելք դրեցին իրենց սրտերին, որ չիմանան։ Տեսավ Տերը և չհավանեց, որովհետև իրավունքը բացակայում էր։


Ընդառա՛ջ գնա և հարցրո՛ւ. “Ողջ-առո՞ղջ ես, ողջ-առո՞ղջ է ամուսինդ, ողջ-առո՞ղջ է երեխադ”»։ Նա ասաց. «Ողջ-առողջ ենք»։


Երբ տեսնես Ամեսիի որդի Հովսափատի որդի Հեուին, նրան կանչի՛ր իր եղբայրների միջից, մի ներքնասենյա՛կ տար նրան


Նրանք ասացին. «Ճիշտ չէ, պատմի՛ր մեզ»։ Հեուն նրանց ասաց. «Այսպես ու այսպես ասաց ինձ. “Այսպես է ասում Տերը. քեզ Իսրայելի թագավոր օծեցի”»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ