Մարկոս 2:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Այս ի՞նչ հայհոյություն է խոսում սա. ո՞վ կարող է մեղքերին թողություն տալ, եթե ոչ՝ միայն Աստված»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Ինչպե՞ս է սա այդպես խոսում. հայհոյում է։ Ո՞վ կարող է մեղքերին թողություն տալ, եթե ոչ միայն մեկը՝ Աստված»։ |
Ես եմ, ես եմ այն նույնը, որ ջնջում եմ իմ հանդեպ կատարած քո անօրենությունները և քո մեղքերն այլևս չեմ հիշելու։
Կա՞ այլ Աստված քեզ նման, որ ջնջում է անօրենությունները, անտեսում է իր ժառանգության երկրի մնացորդների անիրավությունները և չի պահում իր բարկությունը՝ որպես վկայություն, քանի որ ողորմություն կամեցող է։
Այդ ժամանակ քահանայապետը պատռեց իր հանդերձներն ու ասաց. «Հայհոյեց, էլ ի՞նչ պետք ունենք վկաների. ահա հիմա լսեցիք նրա հայհոյանքը։
Ահա ամենքդ էլ նրա բերանից լսեցիք հայհոյությունը. ձեզ ինչպե՞ս է թվում»։ Բոլորն էլ դատապարտեցին նրան՝ վճռելով, որ մահապարտ է։
Հիսուսն իր հոգում իմացավ, որ այդպես են խորհում իրենց սրտում, և ասաց. «Ինչո՞ւ եք այդ բաները խորհում ձեր սրտում.
Դպիրներն ու փարիսեցիները սկսեցին խորհել և ասացին. «Ո՞վ է սա, որ հայհոյանքներ է ասում. ո՞վ կարող է ներել մեղքերը, եթե ոչ՝ Աստված միայն»։
Եվ նրա սեղանակիցներն սկսեցին ասել իրենց մտքում. «Ո՞վ է սա, որ մեղքերին թողություն է տալիս»։
Հրեաները նրան պատասխանեցին. «Քեզ ոչ թե բարի գործի, այլ հայհոյության համար ենք քարկոծում, քանզի դու մարդ ես, բայց ինքդ քեզ Աստծու տեղ ես դնում»։
և ում Հայրը սրբացրեց ու աշխարհ ուղարկեց, դուք ասում եք, թե՝ հայհոյում ես, նրա՞ համար, որ ասացի՝ Աստծու Որդին եմ։