Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մարկոս 2:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ոչ ոք նոր, խավը չթափված կտավի կտորը չի կարկատի հնացած զգեստի վրա, ապա թե ոչ, նոր կտորն ամբողջությամբ հին զգեստից կպոկվի, և պատռվածքն ավելի վատթար կլինի։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ոչ ոք հին հագուստի վրա նոր կտորից կարկատան չի գցի, այլապես նոր կարկատանը հին կտորը կքաշի, և պատռվածքն ավելի վատ կլինի։

Տես գլուխը



Մարկոս 2:21
7 Խաչաձեւ Հղումներ  

Ես հավիտյան վրեժխնդիր չեմ լինելու ձեզնից և ոչ էլ մշտապես բարկանալու եմ ձեզ վրա, քանզի հոգին ինձնից է բխում, և ամեն շունչ ես եմ ստեղծել։


Ոչ ոք նոր կտորից կարկատան չի դնում հնացած հագուստի վրա, որովհետև այն ամբողջությամբ կպոկվի հագուստից, և ավելի վատ պատռվածք կառաջանա։


Բայց կգան օրեր, երբ փեսան իրենցից կվերցվի, և ապա իրենք էլ ծոմ կպահեն այդ օրը։


Նաև ոչ ոք նոր գինի չի լցնի հին տիկերի մեջ, ապա թե ոչ, նոր գինին կպայթեցնի հին տիկերը. գինին կթափվի, և տիկերը կփչանան։ Այլ նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի։


Եվ նրանց մի առակ էլ ասաց. «Ոչ ոք նոր կտավից հնացած ձորձի վրա կարկատան չի դնի, որովհետև նոր կտավը թե՛ պատռված կլինի և թե՛ հնի հետ չի հարմարվի։


Մարդկայինից բացի՝ ուրիշ ոչ մի փորձություն չի եկել ձեզ վրա։ Բայց Աստված հավատարիմ է, որ ձեզ ձեր կարողությունից ավելի փորձության մեջ չի գցի, այլ փորձության հետ նաև հաղթահարման ելք ցույց կտա, որպեսզի կարողանաք դիմանալ։