Մարկոս 2:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը նրանց պատասխանեց. «Մի՞թե հարսանիք հրավիրվածներին կարելի է ծոմ պահել, քանի դեռ փեսան նրանց հետ է. այնքան ժամանակ, որ փեսան նրանց հետ է, չի կարելի ծոմ պահել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե փեսայի բարեկամները ծոմ պիտի պահեն, քանի դեռ նա իրենց հետ է. ինչքան ժամանակ որ փեսան նրանց հետ է, ծոմ չպիտի պահեն։ |
Իմ աղավնին միակն է, իմ կատարյալը, իր մոր միամորիկը, ընտրյալն իր ծնողի։ Տեսան նրան դուստրերն ու երանի տվեցին, գովեցին նրան հարճերն ու թագուհիները։
Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե կարելի է հարսանիք հրավիրվածներին սուգ անել, քանի դեռ փեսան նրանց հետ է։ Բայց օրեր կգան, երբ փեսան նրանցից կվերցվի, և ապա իրենք էլ ծոմ կպահեն։
Հովհաննեսի աշակերտները և փարիսեցիները ծոմ էին պահում, ոմանք եկան և Հիսուսին հարցրին. «Ինչո՞ւ Հովհաննեսի աշակերտները և փարիսեցիները ծոմ են պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»։