Այնպես որ, եթե սիրեք միայն նրանց, ովքեր ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ կլինի. չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։
Մարկոս 2:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Հիսուսը նրա տանը սեղան նստեց, բազում մաքսավորներ ու մեղավորներ Հիսուսի ու նրա աշակերտների հետ սեղան նստեցին, որովհետև շատերն էին նրա հետևից գնում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ նրա տանը սեղան էր նստել, շատ մաքսավորներ ու մեղավորներ էին Հիսուսի ու նրա աշակերտների հետ ճաշի նստել, որովհետև շատ մարդիկ էին նրա հետևից գնում։ |
Այնպես որ, եթե սիրեք միայն նրանց, ովքեր ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ կլինի. չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում։
Մինչ նա անցնում էր, տեսավ Ալփեոսի որդի Ղևիին, որ նստած էր մաքսատանը, ու նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Եվ Ղևին վեր կացավ ու գնաց նրա հետևից։
Իսկ դպիրներն ու փարիսեցիները երբ տեսան, որ նա մաքսավորների ու մեղավորների հետ է ուտում, նրա աշակերտներին ասացին. «Ինչո՞ւ եք մեղավորների ու մաքսավորների հետ ուտում և խմում»։
Եվ նրանց հետ իջավ մի տափարակ տեղ, որտեղ նրա աշակերտների մի մեծ խումբ և ամբողջ Հուդայից ու Երուսաղեմից և Տյուրոսից ու Սիդովնից շատ մեծ բազմություն