Մարկոս 2:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը դարձյալ գնաց լճի եզերքը։ Ամբողջ ժողովուրդը գալիս էր նրա մոտ, իսկ նա ուսուցանում էր նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ դարձյալ գնաց դեպի լճի եզերքը. ամբողջ ժողովուրդը նրա մոտ էր գալիս, և նա ուսուցանում էր նրանց։ |
Հիսուսը, այնտեղից առաջ անցնելով, տեսավ Մատթեոս անունով մի մարդու, որ նստած էր մաքսատանը, և նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Նա վեր կացավ, գնաց նրա հետևից։
Բայց նա դուրս գնալով սկսեց եռանդուն կերպով քարոզել և լուրը տարածել, այն աստիճան, որ Հիսուսն այլևս չէր կարողանում բացահայտորեն քաղաք մտնել, այլ դուրսը՝ ամայի տեղերում էր մնում։ Եվ ժողովուրդը բոլոր կողմերից գալիս էր նրա մոտ։
Հիսուսը, այնտեղից ելնելով, եկավ Հրեաստանի սահմանները, Հորդանանի մյուս կողմը։ Ժողովուրդը դարձյալ խռնվում էր նրա շուրջը, և նա, իր սովորության համաձայն, նորից ուսուցանում էր նրանց։
Շատերը հավաքվեցին, այնպես որ այլևս տեղ չէր մնացել, նույնիսկ դռան առջև։ Հիսուսը նրանց քարոզում էր Աստծու խոսքը։
Հիսուսը դարձյալ սկսեց ուսուցանել լճի եզերքին, և նրա շուրջն այնքան շատ ժողովուրդ խռնվեց, որ նա նավակ մտավ ու նստեց այնտեղ՝ լճի վրա, իսկ ամբողջ ժողովուրդը ցամաքին էր՝ լճի եզերքին։
բայց չէին գտնում, թե ի՛նչ անեն, որովհետև ամբողջ ժողովուրդը, նրանով տարված, լսում էր նրան։