Մարկոս 15:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այնտեղ նաև կանայք կային, որոնք դիտում էին հեռվից։ Նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, կրտսեր Հակոբոսի և Հովսեի մայրը՝ Մարիամը, ինչպես և Սողոմեն, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այնտեղ կային նաև կանայք, որոնք հեռվից նայում էին։ Նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, կրտսեր Հակոբոսի ու Հովսեսի մայրը՝ Մարիամը, և Սալոմեն։ |
Փիլիպպոս և Բարթողոմեոս, Թովմաս և Մատթեոս մաքսավոր, Ալփեոսի որդի Հակոբոս և Ղեբեոս, որ Թադեոս անվանվեց,
Մի՞թե սա հյուսնի որդին չէ, մի՞թե սրա մոր անունը Մարիամ չէ, և սրա եղբայրները Հակոբոսը, Հովսեսը, Սիմոնն ու Հուդան չեն։
Շաբաթ օրը՝ երեկոյան, երբ կիրակին էր սկսվում, Մարիամ Մագդաղենացին ու մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։
Երբ շաբաթ օրն անցավ, Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի մայր Մարիամը և Սողոմեն գնացին, խնկի պատրաստություն տեսան, որպեսզի գան, օծեն Հիսուսի մարմինը։
Հիսուսը հարություն առնելուց հետո՝ առաջին կիրակի օրն առավոտյան, երևաց Մարիամ Մագդաղենացուն, որից յոթ դև էր հանել։
ուզում էր տեսնել, թե ո՛վ է Հիսուսը, բայց բազմության պատճառով չէր կարողանում, որովհետև կարճահասակ էր։
Նրա բոլոր ծանոթներն էլ կանգնել էին հեռվում, ինչպես նաև կանայք, որոնք Գալիլեայից նրա հետևից էին եկել, տեսնում էին այս բաները։
Մի՞թե իրավունք չունենք մեզ հետ պտտեցնելու հավատակից կանանց, ինչպես այդ անում են մյուս առաքյալները, Տիրոջ եղբայրները և Կեփասը։
Հակոբոսը՝ Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի ծառան, սփյուռքում եղող տասներկու ցեղերիդ՝ ողջո՜ւյն։