Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մարկոս 15:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ապա սկսեցին նրան ողջույն տալ և ասել. «Ողջո՜ւյն քեզ, հրեաների՛ արքա»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ապա սկսեցին նրան ողջույն տալ. «Ողջո՛ւյն, հրեաների՛ թագավոր»։

Տես գլուխը



Մարկոս 15:18
11 Խաչաձեւ Հղումներ  

Հայրը սաստեց նրան ու ասաց. «Այդ ի՞նչ երազ է, որ տեսել ես։ Գուցե ես, քո մայրը և քո եղբայրները պիտի գանք և երկրպագե՞նք քեզ»։


Եկեք սպանենք նրան, նետենք այս գուբերից մեկի մեջ և ասենք՝ “Վայրի գազան է կերել նրան”։ Այն ժամանակ կտեսնենք, թե ի՛նչ կլինեն նրա երազները»։


Ապա փշերից պսակ պատրաստելով՝ դրեցին նրա գլխին, մի եղեգ էլ տվեցին աջ ձեռքը։ Նրա առաջ ծնկի գալով՝ ծաղրում էին և ասում. «Ողջո՜ւյն, հրեաների՛ թագավոր»։


Հիսուսին կարմիր քղամիդ և ծիրանի հագցրին և նրա գլխին փշերից պատրաստված պսակ դրեցին։


Եղեգով հարվածում էին նրա գլխին, թքում էին երեսին և ծնկի գալով՝ երկրպագում էին նրան։


Պիղատոսը հարց տվեց նրան և ասաց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Հիսուսը պատասխան տվեց նրան և ասաց. «Այո՛, ինչպես ասացիր»։


Գալիս էին նրա մոտ ու ասում. «Ողջո՜ւյն, հրեաների՛ թագավոր»։ Եվ ապտակում էին նրան։