Մարկոս 15:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Վաղ առավոտյան քահանայապետները, ծերերի ու դպիրների և ամբողջ ատյանի հետ խորհրդակցելով, Հիսուսին կապեցին և տարան հանձնեցին Պիղատոսին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Վաղ առավոտյան քահանայապետները, ծերերի, դպիրների և ամբողջ ատյանի հետ խորհրդակցելով, Հիսուսին կապեցին ու տարան հանձնեցին Պիղատոսին։ |
Բայց ես ձեզ ասում եմ. ով անտեղի բարկանա իր եղբոր վրա, դատաստանի կենթարկվի, և ով իր եղբորն ասի՝ հիմա՛ր, ենթակա կլինի ատյանի, և ով իր եղբորն ասի՝ անմի՛տ, կդատապարտվի գեհենի կրակին։
Եվ երբ լույսը բացվեց, հավաքվեց ժողովրդի ծերակույտը՝ քահանայապետներ և դպիրներ, և Հիսուսին քաշեցին բերեցին իրենց ատյանի առաջ և ասացին. «Եթե դու ես Քրիստոսը, ասա՛ մեզ»։
Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը, մեր հայրերի Աստվածը փառավորեց իր Որդուն՝ Հիսուսին, որին դուք մատնեցիք և Պիղատոսի առաջ նրանից հրաժարվեցիք, երբ նա որոշել էր նրան ազատ արձակել։