իսկ նրա դիմաց թող նստեն երկու անօրեն մարդիկ, որ վկայեն նրա մասին ու ասեն՝ “Դու հայհոյեցիր Աստծուն ու արքային”, և թող դուրս հանեն Նաբոթին ու քարկոծեն, մինչև որ մեռնի»։
Մարկոս 14:55 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ քահանայապետներն ու ամբողջ ատյանը Հիսուսի դեմ որևէ վկայություն էին փնտրում, որպեսզի նրան սպանեն, բայց չէին գտնում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քահանայապետներն ու ամբողջ ատյանը Հիսուսի դեմ որևէ վկայություն էին փնտրում, որ նրան սպանեն, սակայն չէին գտնում։ |
իսկ նրա դիմաց թող նստեն երկու անօրեն մարդիկ, որ վկայեն նրա մասին ու ասեն՝ “Դու հայհոյեցիր Աստծուն ու արքային”, և թող դուրս հանեն Նաբոթին ու քարկոծեն, մինչև որ մեռնի»։
եկան երկու անօրեններ, նստեցին նրա դիմաց և վկայեցին ամբողջ ժողովրդի առաջ Նաբոթի ապստամբության մասին ու ասացին. «Նաբոթն հայհոյեց Աստծուն և արքային»։ Դրանից հետո նրան քաղաքից դուրս հանեցին և քարկոծելով սպանեցին։
Բայց ես ձեզ ասում եմ. ով անտեղի բարկանա իր եղբոր վրա, դատաստանի կենթարկվի, և ով իր եղբորն ասի՝ հիմա՛ր, ենթակա կլինի ատյանի, և ով իր եղբորն ասի՝ անմի՛տ, կդատապարտվի գեհենի կրակին։
Շատերն էին սուտ վկայություն տալիս նրա դեմ, բայց վկայություններն իրար չէին համապատասխանում։
Ինձ ինչո՞ւ ես հարցուփորձ անում. հարցուփո՛րձ արա նրանց, ովքեր լսել են, թե ես նրանց հետ ի՛նչ եմ խոսել. ահավասիկ նրանք գիտեն, թե ի՛նչ եմ ասել»։