Մարկոս 14:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նա իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին։ Սկսեց տխրել ու տագնապել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նա իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին. սկսեց տագնապել ու տխրել։ |
Տերը կամենում է մաքրել նրան վերքերից։ Եթե մեղքերի զոհը մատուցեք, ապա երկարակյաց սերնդի կարժանանաք, որի միջոցով Տերը կցանկանա ազատել
Գերեզմանից ներս մտնելով՝ տեսան մի երիտասարդի, որ նստած էր աջ կողմը՝ սպիտակ պատմուճան հագին, և սարսափեցին։
Երիտասարդն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք. դուք Հիսուսին եք փնտրում՝ խաչված Նազովրեցուն. հարություն առավ. այստեղ չէ։ Ահա այն տեղը, ուր դրել էին նրան։
Այդ պահին ամբողջ ժողովուրդը, երբ տեսավ Հիսուսին, անակնկալի եկավ և ընդառաջ վազելով՝ ողջույն էր տալիս նրան։
Վեց օր հետո Հիսուսն իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին, նրանց առանձին հանեց մի բարձր լեռ և պայծառակերպվեց նրանց առջև։
Նա էր, որ մարմնի մեջ եղած իր օրերում աղոթքներ և պաղատանքներ էր մատուցում ուժգին գոչումով և արտասուքներով նրան, ով կարող էր փրկել իրեն մահվանից։ Եվ լսելի եղավ իր բարեպաշտության համար։