Փարավոնն Ադերին ասաց. «Ի՞նչդ է պակաս ինձ մոտ, որ ուզում ես գնալ քո երկիրը»։ Ադերը նրան ասաց. «Անպայման արձակի՛ր ինձ»։ Եվ Ադերը վերադարձավ իր երկիրը։
Մարկոս 14:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ Պետրոսն ավելի ու ավելի էր պնդում և ասում. «Եթե ինձ վիճակված լինի քեզ հետ մեռնել անգամ, քեզ չեմ ուրանա»։ Եվ բոլորն էլ նույնն էին ասում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց Պետրոսն առավել ևս պնդում էր և ասում. «Ես քեզ չեմ ուրանա, եթե նույնիսկ հարկ լինի քեզ հետ մեռնել»։ Նույնը նաև բոլորն էին ասում։ |
Փարավոնն Ադերին ասաց. «Ի՞նչդ է պակաս ինձ մոտ, որ ուզում ես գնալ քո երկիրը»։ Ադերը նրան ասաց. «Անպայման արձակի՛ր ինձ»։ Եվ Ադերը վերադարձավ իր երկիրը։
Ազայելն ասաց. «Քո ծառան ի՞նչ շուն է, որ այդ բաներն անի»։ Եղիսեեն ասաց. «Տերն ինձ հայտնեց, որ դո՛ւ պիտի թագավորես ասորիների վրա»։
Ժողովուրդը միահամուռ պատասխան տվեց ու ասաց. «Այն ամենը, ինչ ասել է Աստված, կկատարենք ու կլսենք»։ Մովսեսը ժողովրդի ասածը հաղորդեց Աստծուն։
Գիտեմ, Տե՛ր, որ մարդու ուղին իրենից կախված չէ, այր մարդն ի վիճակի չէ տնօրինելու իր ճանապարհի հաջողությունը։
Նրանք ասացին. «Կարող ենք»։ Հիսուսը նրանց ասաց. «Բաժակը, որ ես խմելու եմ, կխմեք, և մկրտությամբ, որով ես մկրտվելու եմ, կմկրտվեք,
Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ հենց դու այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ կուրանաս ինձ»։
Եկան այն այգին, որ Գեթսեմանի էր կոչվում։ Հիսուսն աշակերտներին ասաց. «Նստե՛ք այստեղ, մինչև աղոթեմ»։
Իսկ նրանք բարձրաձայն ստիպում էին և ուզում, որ նրան խաչը հանի։ Եվ նրանց ու քահանայապետների ձայներն ավելի էին ուժեղանում։
Պետրոսը նրան ասաց. «Տե՛ր, ինչո՞ւ այժմ չեմ կարող գալ քո հետևից. այժմվանից իսկ իմ կյանքը քեզ համար կտամ»։