Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մարկոս 14:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հիսուսը նրանց ասաց. «Այս գիշեր ամենքդ էլ գայթակղվելու եք իմ պատճառով, որովհետև Սուրբ Գիրքն ասում է. “Պիտի հարվածեմ հովվին, և ոչխարները պիտի ցրվեն”։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հիսուսը նրանց ասաց. «Այս գիշեր դուք բոլորդ գայթակղվելու եք, որովհետև գրված է. "Հովվին կհարվածեմ, և ոչխարները կցրվեն"։

Տես գլուխը



Մարկոս 14:27
7 Խաչաձեւ Հղումներ  

«Արթնացի՛ր, ո՛վ սուր, իմ հովվի դեմ և նրա ընկերոջ մարդու դեմ,- ասում է Ամենակալ Տերը. կհարվածեմ հովվին, և ոչխարները կցրվեն, և իմ ձեռքը կդարձնեմ հովիվների դեմ։


Եվ երանի՜ նրան, ով չի գայթակղվի իմ պատճառով»։


Այդ ժամանակ Հիսուսը նրանց ասաց. «Այս գիշեր դուք ամենքդ ինձնով գայթակղվելու եք, որովհետև գրված է. “Կհարվածեմ, և հոտի ոչխարները կցրվեն” (Զաք. 13.7բ)։


«Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի գայթակղության մեջ չընկնեք։


ահա պիտի գա ժամանակը և արդեն իսկ եկել է, երբ կցրվեք յուրաքանչյուրդ ձեր տեղն ու ինձ միայնակ կթողնեք. սակայն ես միայնակ չեմ, որովհետև Հայրն ինձ հետ է։


Առաջին դատավարության ժամանակ ոչ ոք ինձ թիկունք չկանգնեց, այլ բոլորը լքեցին ինձ. դա թող մեղք չհամարվի նրանց։